News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այց մեր երկրում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ։

Նախարար Ասելբորնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով եւ մաղթել հաջողություններ:

Նա վստահեցրել է իր երկրի շահագրգռությունը  Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում կարեւորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ստեղծվող հնարավորությունները։ Խոսվել է նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ, Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ուսանելի է համարել Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական եւ ապահովագրական ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ