ԱՄՆ-ը դատի է տվել Չինաստանին, Եվրոպայում կարանտինը թուլացնում են. կորոնավիրուսը դեռ չի նահանջում աշխարհում

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալների, գերազանցել է 2,5 միլիոնը, մահացել է ավելի քան 178 հազար մարդ, առողջացած եւ հիվանդանոցներից դուրս գրված 700 հազար մարդ կա: Հիվանդանոցներում գտնվող մարդկանց տվյալներով աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է, 825 հազար մարդ է գտնվում բուժման մեջ:

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված նորությունները Եվրոպայում եւ աշխարհում, ներկայացնում է BBC-ն:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է կարանտինը մեղմացնելու հնարավորությունը մայիսի կեսին, սակայն գործընթացը լինելու է փուլային եւ դանդաղ: Ընդ որում, մի շարք կարանտինային թուլացումներ են տեղի ունենում հիմա էլ. կիրակի օրվանից 14 տարեկանից  փոքր երեխաներին կթույլատրվի դուրս գալ զբոսանքի՝ մեծերի ուղեկցությամբ: Հիշեցնենք, ավելի վաղ բոլոր երեխաներին արգելված է եղել լքել տները:

Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով, Իսպանիան զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայում՝ վարակվածների թվով (208 000 մարդ) եւ երկրորդն է աշխարհում մահացածների թվով՝ Իտալիայից հետո (21.717 մարդ): Իսպանիայում խիստ կարանտինային կանոններ են գործում մարտի 14-ից:

Ֆրանսիայում արդեն երրորդ օրն անընդմեջ շարունակվում են անկարգությունները Փարիզի հյուսիսային շրջաններում: Ոստիկանության հետ բախումների ժամանակ երիտասարդները հրդեհում են աղբի տարաներն ու քարեր  են նետում: Բանն այն է, որ հիշյալ շրջաններում աղքատության բարձր մակարդակն ու ոստիկանության բացակայությունը փողոցներում հանգեցրել են սոցիալական լարվածության աճի: Միաժամանակ, Covid-19-ով հիվանդների թիվը ֆրանսիական հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում շարունակում է նվազել 13-րդ օրն անընդմեջ: Ներկա պահին ռեանիմացոն բաժանմունքներում 5433 մարդ է բուժում ստանում, սակայն  մահվան դեպքերի թիվը դեռ շարունակում են հաշվել օրական մի քանի հարյուրով: Երեկ միայն Ֆրանսիայում 531 մարդ է մահացել: Համաճարակի բռնկումից ի վեր մինչեւ այսօր Ֆրանսիայում կորոնացվիրուսից 20.796 մարդ է մահացել:

Իտալիայի իշխանությունները շաբաթվա վերջում կներկայացնեն կարանտինային ռեժիմից երկիրը դուրս բերելու ծրագիրը: Երկրի վարչապետ Ջուզեպպե  Կոնտիի խոսքերով, բնականոն կյանքին վերադարձը կլինի խիստ համակարգված եւ բժիշկների ու գիտնականների հետ համաձայնեցված:  Իտալիայում կարանտինային թուլացումներ են սպասվում մայիսի 4-ից: Ինֆեկցվածների թիվը երկրում կամաց-կամաց թուլանում է, սակայն մահվան ցուցանիշը շարունակում է աճել: Վերջին 1 օրում երկրում մահացել է 534 մարդ: Երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 24.648՝ վատագույն ցուցանիշը Եվրոպայում:

Մեծ Բրիտանիայում վերջին օրերին հիվանդանոցներում կորոնավիրուսից մահացել է 763 մարդ: Մահերի ընդհանուր թիվը երկրում կազմում է 14.100 մարդ, վարակվածներինը՝ 130 հազարից ավելի: Այս ցուցանիշների մեջ, սակայն, չեն ներառվում մարդիկ, որոնք կորոնավիրուսից մահացել են սեփական տներում, ծերանոցներում եւ այլ փակ հաստատություններում: ընդ որում, երկրի իշխանությունների տվյալներով, նմանօրինակ մահերը վերջին 5 օրերի ընթացքում կրկնապատկվել են, սա նշանակում է ՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը զգալի մեծ է պաշտոնական ցուցանիշներից:

Բրիտանական առողջապահության նախարար Մեթյու Հենկոկան նշել է, որ ներկա պահին մեծ Բրիտանիան գտնվում է համաճարակի պիկում, սա ենթադրում է, որ շուտով վիրուսակիրների թվի անկում կգրանցվի, սակայն կարանտինային միջոցները երկրում կմեղմվեն, երբ համոզված կլինեն՝ վիրուսի երկրորդ ալիքը երկրին չի սպառնա:

Մեծ Բրիտանիայում նաեւ սկանդալ է հասունացել՝կապված Covid-19- ի բուժման եւ ախտորոշման համար հատուկ սարքավորումների ձեռք բերման վերաբերյալ ԵՄ ընդհանուր համաձայնագրում երկրի մասնակցությունը չեղարկելու վերաբերյալ. Այդ համաձայնագրով պետք է ձեռք բերվեր բժիշկների համար անհատական պաշտպանիչ սարքավորումներ, մեխանիկական օդափոխման սարքեր, լաբորատոր սարքավորումներ եւ թեստեր:

Եվրոպական բոլոր երկրները կարող էին մասնակցել համաձայնագրին ՝ անկախ ԵՄ անդամակցությունից: Համատեղ գործողությունների ծրագրի առաջին քննարկումը տեղի է ունեցել հունվարի վերջին, եւ մարտի 17-ին հատուկ ստեղծված հանձնաժողովը սկսեց ընդունել պատվերներ բոլոր շահագրգիռ երկրներից հատուկ առաքումների վերաբերյալ:

Ըստ ԵՄ պաշտոնյաների ՝ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները չեն մասնակցել գործընթացի բոլոր քննարկումներին, եւ նշանակված օրը որեւէ դիմում չի ստացվել:

Բրիտանական իշխանությունները նշել են, որ իրենք պարզապես չեն հասցրել հայտ ներկայացնել հատկացված ժամկետում: Այս ամենի հետ մեկտեղ լոնդոնյան հիվանդանոցներումբժշկական միջոցները գրեթե մոտենում են ավարտին, իսկ որոշներում՝ առհասարակ սպառվել են:

Ռումինիայի իշխանությունները այս ամսվա կեսին արդեն հասցրել են գանձապետարանը համալրել 69 միլիոն ֆունտով (78 միլիոն եվրո)՝ կարանտինային միջոցները խախտելու տուգանքներով միայն: Հաղորդվում է, որ մարտի վերջից ոստիկանությունը տուգանել է 200 հազար մարդու՝ մեկուսացման կանոնները խախտելու համար: Ամենից շատ տուգանքներ են նշանակվել Բուխարեստում, տուգանքից չի հաջողվել խուսափել անգամ քաղաքապետ Ռոբերտ Նեգոիցային, նա պատժվել է՝ հեծանվային զբոսանքի համար:

Չերնոգորիան, որը միակն էր Եվրոպայում, որտեղ մի քանի հիվանդ կար ընդամենը, դարձել է Եվրոպայի վերջին երկիրը, որտեղ կորոնավիրուսը սկսել է տարածվել: վարակը Չերնոգորիայում տարածվելուց հետո արդեն համարվում է, որ վարակված ամբողջ Եվրոպան՝ առանց բացառությունների:

Գերմանիայի իշխանությունները չեղարկել են ավանդական բեռլինյան մարաթոնը, որը պետք է անցկացվեր սեպտեմբերին, իսկ մարդաշատ միջոցառումների անցկացման արգելքը երկրում երկարացվել է միանգամից մինչեւ հոկտեմբերի 24-ը:

Ամերիկյան Միսսուրի նահանգը  դատական հայց է ներկայացրել Չինաստանի դեմ՝ մեղադրելով երկրին կորոնավիրուսի տարածման մեջ: Նահանգի գործողությունները համընկնում են Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշման հետ, որը եւս մեղադրում է պաշտոնական Պեկինին:

ՄԱԿ-ի համաշխարհային պարենային կազմակերպությունը, վերլուծելով աշխարհում առկա իրավիճակը, եկել է եզրահանգման, որ Covid-19-ի համաճարակը կարող է հանգեցնել սովի աներեւակայելի չափերի աշխարհում՝ ունենալով կատաստրոֆիկ հետեւանքներ ամբողջ ազգությունների համար:

Տպել
4338 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին