1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեղրիում տան տանիք է այրվել

Մեղրիում տան տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 17:16-ին 911 տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մրգանուշ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:51-ին, մարվել՝ 17:57-ին: Մասամբ այրվել է տան տանիքը (մոտ 2 քմ):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]