5059 դիտում
23:49 18-06-2018
ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում Հայաստանի Հանրապետության հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում զինտեխնիկայի և մարդկային ուժի կուտակումները:
ԵՄ պաշտոնյան նշեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում արդեն տեղեկացվել են այդ մասին և հույս հայտնեց, որ «իրավիճակը կլիցքաթափվի ու գոյություն ունեցող բանակցությունների շրջանակներում ավելի մեծ ներդումներ կարվեն կողմերից»:
«Դրանից անդին մենք դիտարկելու ենք նաև, թե ուրիշ ինչ օժանդակություն կարելի է տրամադրել այն մեխանիզմներին, որոնք տվյալ պահին առկա են: Տարբեր տիպի խստության արտահայտություններ են օգտագործվում, դրանցից մի քանի ձևակերպումներ հույս տալու առիթ են ընձեռում, այդօրինակ արտահայտություններ բավականին վաղուց չէին գործածվել»,-ասաց Սաջադ Քարիմը:
Նա հավելեց, որ կողմերին խրախուսելու են արդեն գոյություն ունեցող գործընթացներում ներդրում կատարել և գնալ վերջնական խաղաղ հանգուցալուծման:
Նմանատիպ նյութեր
9657 դիտում
13:19 01-01-2021
Հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի շփման գծում Ամանորի գիշերը հանգիստ է եղել. ՊՆ
Այս բաժնից
424 դիտում
22:54 22-04-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
619 դիտում
22:24 22-04-2024
Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը
445 դիտում
22:18 22-04-2024
Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ. «Մենք կանք» նախաձեռնության հայտարարությունը