Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ընթերցասերների շրջանում ամենապահանջվածը մանկական գրքերն են, արտասահմանյան գրականությունը

Ընթերցասերների շրջանում ամենապահանջվածը մանկական գրքերն են, 
արտասահմանյան գրականությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տարեցտարի ավելանում է գրքի նկատմամբ պահանջարկը: «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ համավարակից հետո նկատելի բարելավվել են վաճառքի ցուցանիշները, նույնիսկ ավելին են գրանցել, քան 2019 թվականն էր: Գրքի նկատմամբ հետաքրքրության աճը Խաչիկ Վարդանյանը պայմանավորում է մի քանի հանգամանքով՝ տպագրության որակի բարելավում, բազմազանության ապահովում, միջոցառումների լայն շրջանակ:

«Այսօր մեր հրատարակիչներն այնպիսի գրքեր են հրատարակում, որոնց որակը, ձևավորումը ոչնչով չի զիջում եվրոպական գրքերին: Կա բավական ակտիվություն, ու հնարավորության սահմաններում հրատարակվում են բազմաթիվ գրքեր, այսինքն՝ տեսականին շատ է: Հայ ընթերցողը երբեք գրքերի ընտրության այսպիսի լայն հնարավորություն չի ունեցել, ինչպես այսօր է»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Խաչիկ Վարդանյանը:

«Բուկինիստ» ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աելիտա Չիլինգարյանը նշեց, որ ամեն շաբաթ ներկայացնում են նոր տպագրվող, սպասվող գրքերի ցանկը, որը գնալով ընդլայնվում է:

«Շատ դեպքերում սպասվող գրքերի ցանկն այնքան մեծ է լինում, որ ստիպված ենք լինում բաժանել ու մասերով ներկայացնել: Սա խոսում է մեր հրատարակիչների ակտիվության մասին»,-ասաց Աելիտա Չիլինգարյանը:

Ընթերցասերների շրջանում ամենապահանջվածը շարունակում են մնալ մանկական գրքերը, հատկապես՝ նախատեսված նախադպրոցական ու կրտսեր տարիքի երեխաների համար: Հաջորդ տեղում գեղարվեստական գրականությունն է, հատկապես արտասահմանյան:

Մասնագետները նշեցին, որ գրքի հանրահռչակման գործում իրենց տեղն ունեն միջոցառումները, շնորհանդեսները, գրողների հետ հանդիպումները: Նոյեմբերի 5-ին «Բուկինիստ»-ն անցկացնելու է «Գրքի օր ու գիշեր» ավանդական դարձած միջոցառումը, որի շրջանակում առավոտյան ժամը 10:00-ից ընթերցասերները հնարավորություն կունենա զեղչված տարբերակով գրքեր ձեռք բերել: Այդ օրը նախատեսված է նաև հանդիպում գրողների հետ՝ Արտավազդ Եղիազարյան, Աշոտ Աղաբաբյան, Նարեկ Մանուչարյան, Գրիգ: Ներկա են լինելու նաև մի շարք հրատարակչությունների ներկայացուցիչներ:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]