Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Թավշյա հեղափոխության շունչը այսօր Արցախում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում ներարցախյան իրավիճակը ներհայաստանյան ֆոնին՝ կապված Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման հետ, ով չի բացառվում ազատ արձակվելուց հետո փորձի կրկնել դեպի Ստեփանակերտ երթը։

– Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում ապագաղութացման շարժումը շատ մեծ էր. իշխանությունը զավթել էին արկածախնդիր մարդիկ՝ զուտ անձնական հարցերով առաջնորդվողներ, ովքեր երկիրը սեփական բոստանն էին դարձրել։ Ես եղել եմ այդ ամենի դեմ պայքարողներից մեկը, և՛ Ժիրայր Սեֆիլյանը, և՛ Սամվել Բաբայանը վերջին տարիներին միացան այդ պայքարին, և՛  «Սասնա ծռերը», և՛ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանն էր պայքարում,  Րաֆֆին էր պայքարում, հետո, ցավոք սրտի, չշարունակեց պայքարը, Շանթը պայքարեց։ Եվ շատ շատերին այս իշխանությունները բանտ նետեցին՝ նրանց թշնամի դիտարկելով, բոլորի հետ հաշվեհարդար են տեսնում։ Եվ Նիկոլ Փաշինյանը թեև հայտարարեց, որ նախևառաջ անդրադառնալու է քաղբանտարկյալներին, իհարկե՝ չեղավ այնպես, որ քաղբանտարկյալներն ազատվեն, քանի որ իշխանության երեք ճյուղերը՝ կառավարություն, ԱԺ և դատաիրավական համակարգ, ամեն մեկն իր համար է գործում, և Նիկոլ Փաշինյանը՝ որպես կառավարության գլուխ կանգնած մարդ, լիովին չի կարողանում տիրապետել, քանի որ  հակահեղափոխությունը դեռ շարունակվում է շատ ուժեղ ձևով, դատաիրավական համակարգի համար մահվան հավասար մի բան է քաղբանտարկյալներին, հատկապես «Սասնա ծռերին» բաց թողնելը։ Ինչու, որովհետև ստացվում է, որ իրենք քաղաքական հետապնդում են իրականացրել, ինչի համար գլխավոր դատախազն առնվազն պետական հանցագործ է, սակայն ինքն իր ձեռքով չի ուզում ստորագրել իր դատավճիռը։ Անշուշտ, թե Առաջին ատյանի դատավորը, թե քննիչները, թե մեղադրող դատախազները՝ բոլորն էլ պետք է կանգնեն օրենքի առջև, որովհետև նրանք բոլորն էլ հանցագործ են։ Ես մեկը պետք է լինեմ նրանցից, որ պետք է պահանջեմ, որ օրենքի ամբողջ ուժով պատժվեն նրանք, որ հետագայում նման երևույթներ չծնվեն Հայաստանում։ Եվ ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ չի միջամտում։ Համբերելը ճիշտ է, նաև նրանց վրա ճնշում գործադրելն է ճիշտ։  Հիմա անելիքներ շատ ունենք, քանի որ Արցախը այս ռեժիմի ձեռքին գերի է, որովհետև ռեժիմի շարունակությունը գտնվում է Արցախում։ Եվ պատահական չէ, որ այսօր Սաշիկ Սարգսյանը, Սերժիկ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Լիսկան, Արկադի Ղուկասյանը գտնվում են Արցախում, որ հանկարծ Հայաստանում տեղի ունեցածը Արցախում չշարունակվի։ Այսօր թավշյա հեղափոխության շունչը գտնվում է Արցախում, պարզապես պետք է լիարժեք շնչել և արտաշնչել, և դուրս կգա այդ հեղափոխությունը։ Եվ իհարկե, բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել, պետք է խստագույնս պատժվեն։ Խոսքը վերաբերում է Մարտի 1-ի հանցագործներին, և ես մարտի մեկից չեմ ուզում առանձնացնել Բերձորի դեպքերը։ Բերձորը նույնպես թե՛ մարդկության, թե՛ ազգի դեմ կատարած հանցագործություն է։ Պատկերացնում եք՝ ինչ է նշանակում Բերձորում ծեծել հետխորհրդային շրջանի հիմնադրին՝ Իգոր Մուրադյանին։ Իգոր Մուրադյանն է մեր ազգային զարթոնքի միակ հիմնադիրը։ Շատերին այդ օրը ծեծի ենթարկեցին, և պատահական չէր, որ մեկ տարի չանցած թուրքերը հարձակվեցին և մեր դիրքերը գրավեցին։ Մի խոսքով՝ թեև ամբողջ ազգը զարթոնք է ապրել, բայց մենք՝ արցախցիներս, դեռ չենք ուրախացել այստեղ՝ Արցախի հողի վրա. այսպես շարունակել չի կարելի։ Ես երբեք Արցախն այսքան հեռու չեմ տեսել Հայաստանից, քանի որ Արցախում քաղաքացին դեռևս վախեցած վիճակում է, իսկ Հայաստանում այլևս հպարտ և ազատ քաղաքացի է։ Ես մեկ օրինակ բերեմ. վերջերս մեկն ինձ զանգեց և պատմեց, որ գիշերն ուշ ժամի Ֆեյսբուքում է եղել, և անվտանգության աշխատակիցները եկել են ասել՝ Ֆեյսբուքում դու ինչով ես զբաղված։ Տեսեք, թե մարդկանց վախեցնելու չափն ինչքան մեծ է։ Իբրև մարտական գործողությունների գոտի՝ արցախյան իշխանությունները կոչ են անում՝ այստեղ չի կարելի ցույցեր, հեղափոխություն անել, բայց ես ուզում եմ հակադարձել, որ չի կարելի բանակի սպաներին պահել այն վիճակում, ինչ վիճակում այսօր պահում են, չի կարելի երիտասարդների նկատմամբ տանել այն քաղաքականությունը, որ տանում են, չի կարելի գիտության, կրթության նկատմամբ տանել այն հակազգային քաղաքականությունը, որ այսօր տանում են, և չի կարելի ազգային անվտանգության հարցերում տանել այն քաղաքականությունը, որ այսօր տանում են։

– Կարծում եք՝ Հայաստանի հեղափոխությունը պետք է հասնի Արցա՞խ։

– Հիշո՞ւմ եք՝ միշտ ասում էի, որ օդ ու ջրի պես Հայաստանին անհրաժեշտ է իշխանափոխություն, այլապես Հայաստանը կկործանվի։ Հիմա ասում եմ, որ օդ ու ջրի պես պետք է, որ նույն ալիքը հասնի Արցախ, այլապես կործանվում է Արցախը։

– Պարոն Բադասյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ եթե Երևանը պահանջում է Արցախի մասնակցություն բանակցությանը, ապա դա նշանակում է խաղաղ գործընթացի ավարտ: Նա հակադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Արցախը պետք է լինի բանակցային լիարժեք կողմ։ Սա ուղղակի սպառնալիք չէ՞։

– Մինչև հիմա պետական մասշտաբի հանցագործությամբ Հայաստանի երկրորդ նախագահը ամբողջությամբ իր վրա է վերցրել Արցախի հարցը, իսկ երրորդ նախագահն այդպես շարունակել է։ 1994 թվականին հրադադարի պայմանագիրը եղել է եռակողմ. այն ստորագրել են Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Ռուսաստանն էլ եղել է երաշխավորող կողմը։ Հետո արդեն այդ համաձայնագիրը եղել է այն հիմքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են առաջարկներ անելու և կարգավորելու հարցը։ Տրամաբանությունը հուշում է, որ Արցախը բանակցային կողմ է, որովհետև  հրադադարի ստորագրող կողմերից է։ Այսպիսով, Ադրբեջանը չէ, որ պետք է համաձայնի կամ չհամաձայնի, այլ Մինսկի խմբի համանախագահները պետք է գան համաձայնության։ Այստեղ արտառոց ոչ մի բան չկա, իսկ եթե ստիպեն, որ Արցախը բանակցային կողմ չլինի, ապա ազգերի ինքնորոշման սկզբունքի համաձայն՝ Արցախը պետք է իր այս տարածքով միանա Հայաստանին, և Հայաստանն արդեն կարող է հանդես գալ որպես միակ բանակցող կողմ, որը կունենա նաև Արցախից իրեն բաժին հասած լիազորությունները։ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ճիշտ է, պետք է այդ գծի վրա կանգնել։ Ինչ վերաբերում է պատերազմը բացառելուն, ապա ուզում եմ նորից անդրադառնալ Հայաստանի երեք նախագահներին։ 1994 թվականից նրանք առաջնորդվել են նեղ, անձնային շահերով, երկրի տնտեսությունը սկսել է նահանջել, հայկական բանակը, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն էր և զսպող լուրջ գործոն էր, սկսեց այդ դիրքերից նահանջել, Ադրբեջանը 20 տարիների ընթացքում զինվեց ժամանակակից սպառազինությամբ։ Եվ միայն 2016-ի պատերազմը ստիպեց ՀՀ իշխանություններին վերանայել իրենց մոտեցումները։

Այստեղ ուզում եմ հիշել նաև «Սասնա ծռերի» դեպքը, որը ևս ստիպեց իշխանություններին գնալ փոփոխությունների բանակում, բանակը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում։ Հիմա պետք է դա շարունակել։ Մենք պետք է շուտափույթ հասնենք սպառազինության այնպիսի աստիճանի, որ մեր բանակը կարողանա ոչ միայն դիմագրավել, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն պահպանելու համար լինի զսպող ուժերից մեկը։ Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի, և Ադրբեջանը չի կարող արդեն ամպագոռգոռ հայտարարություններ անել, քանի որ ցանկացած գործողության դեպքում համապատասխան ձևով կպատժվի։

– Առաջիկա զարգացումները Ղարաբաղի հարցում նույնպես մտահոգի՞չ են՝ հաշվի առնելով Ալիևի սպառնալիքները։

– Հաշվի առնելով այդ ամենը՝ պետք է Արցախը առաջիկայում շուտափույթ ունենա ազգային, լեգիտիմ իշխանություն։ Այն ռեժիմը, որ Հայաստանում տիրում էր, իր իշխանությունը երկարաձգելու նպատակով կեղծիքներով Սահմանադրություն անցկացրեց, որը այսօր տեսնում ենք, որ ճգնաժամային է։ Նույն ձևով, բայց 180 աստիճան հակառակ գաղափարով Արցախում Սահմանադրություն անցկացրին, որի հեղինակը նույն տխրահռչակ Հրայր Թովմասյան կոչվածն է, որ հիմա պետք է ղեկավարի Սահմանադրական դատարանը։ Նրա հետ ուզում եմ հիշատակել նաև Գագիկ Հարությունյանին ու Գևորգ Կոստանյանին։ Նրանք են հեղինակները Հայաստանի և Արցախի Սահմանադրությունների։ Արցախում էլ սուպերնախագահի ինստիտուտով են ցանկացել իրենց իշխանությունը պահել։ Բարեբախտաբար, արդարացիորեն մեր բոլորի պայքարի արդյունքում ուրբաթը շաբաթից շուտ եկավ. Հայաստանը ձերբազատվեց կապանքներից։ Նույնը պետք է տեղի ունենա Արցախում։ Տարածաշրջանում պատերազմի լուծմամբ և խաղաղության հաստատմամբ մենք պետք է ստեղծենք միացյալ Հայաստան։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում