Ամբողջ Մերձավոր Արեւելքն մոխրանում է, քանի որ Իրաքը՝ որպես միասնական պետություն, փաստացիորեն, արդեն գոյություն չունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական եւ տեխնոլոգիական վերլուծությունների կենտրոնի տնօրեն, «Զինտեխնիկայի արտահանում» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովը։
Սա, փորձագետի կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրաքի Քուրդիստանը ունի ինքնավարություն, որն, ըստ էության, Իրաքի կառավարության վերահսկողությունից դուրս է:
«Դե, Լիբիայի մասին մենք լավ գիտենք: Ահա Սաուդյան Արաբիան նույնպես փլուզվում է, եւ առանց նրա Հորդանանը եւս չի գոյատեւի»,-ասել է Պուխովը՝ հավելելով, որ Սաուդյան Արաբիան իր ետեւից կտանի ոչ միայն Հորդանանին, այլ նաեւ տարածաշրջանում իր մյուս դաշնակիցներին:
Միեւնույն ժամանակ, ռուս փորձագետը ընդգծել է, որ լրատվամիջոցները բացարձակապես երկրորդական հարցեր են քննարկում, սակայն աշխարհում եւ, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում առկա խնդիրները շատ ավելի բարդ են եւ լուրջ, քան կարծում են շատերը: