Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Նոյեմբերյանի ոստիկանները ՍԿՍ և ՏՕԶ տիպի հրազեն և ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել

Նոյեմբերյանի ոստիկանները ՍԿՍ և ՏՕԶ տիպի հրազեն և ինքնաձիգի փամփուշտներ են 
հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 21-ին Կողբի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու տանը հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հայտնաբերվել է գործարանային համարով ՍԿՍ տեսակի ակոսափող հրազեն,  դարձյալ գործարանային համարով ՏՕԶ տիպի երկփողանի որսորդական հրացան ու ինքնաձիգի 7․62 մմ տրամաչափի 17 փամփուշտ։

«Հայտնաբերված զենք-զինամթերը առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]