Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Երևան-Իջևան ավտոճանապարհին կցորդով «Զիլը» բախվել է «Ֆորդին», հետո՝ «07»-ին, որի երեք ուղևորները մահացել են

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Նորիկ Մարգարյանի գործի դատական քննությունը:

ՀԷՑ-ում որպես վարորդ աշխատող 65-ամյա Նորիկ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Նորիկ Մարգարյանը, վարելով ՀԷՑ ՓԲԸ Գեղամա մասնաճյուղին վարձակալությամբ պատկանող կցորդով «Զիլ» մեքենան, Իջևան-Երևան ավտոճանապարհի 92,5 կմ հատվածում՝ դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ, որոնց արդյունքում ավտոգնացքը, դառնալով անկառավարելի, դուրս է եկել իր ուղեմասի երթևեկելի գոտուց և բախվել է աջակողմյան կողնակի թույլատրելի հատվածում կայանված, 32-ամյա Էդգար Մ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածին: «Ֆորդը» այդ հարվածից գլխիվայր շրջվել Է: Նորիկ Մարգարյանն իր ավտոգնացքով առաջ է ընթացել և, դուրս գալով իր ուղեմասի երթևեկելի մասի սահմաններից, հատել է ճանապարհի կանաչապատ գոտին, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս ու դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի աջ երթևեկելի գոտում ավտոգնացքի առաջամասով բախվել է տվյալ ուղեմասով ընթացող՝ Միշա Բ.-ին պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենային:

Նորիկ Մարգարյանի գործողությունների հետևանքով, ըստ մեղադրանքի, «ՎԱԶ-21074»-ի ուղևորներ՝ 56-ամյա Աիդա Ջ.-ին, 85-ամյա Էմմա Դ.-ին և 24-ամյա Սերգեյ Բ.-ին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ վարորդի՝ 53-ամյա Միշա Բ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Դեպքից հետո Նորիկ Մարգարյանը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրն ու հեռացել է:

Նորիկ Մարգարյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն երեք մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար, իսկ պատահարի վայրը թողնել-հեռանալու համար մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե շուրջ 48 տարվա վարորդական ստաժ ունի: Դեպքի օրը՝ 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 14-ի սահմաններում իր աշխատավայր ՀԷՑ-ին պատկանող «Զիլ» մեքենայով մենակ, հենասյուներ բարձած՝ Հրազդանից մեկնել է Սևան:

Հենասյուները դատարկել է ՀԷՑ-ի Սևանի մասնաճյուղի տարածքում, ապա ժամը 18-ի սահմաններում մեքենան միայնակ վարելով՝ Սևանից դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհ, որպեսզի վերադառնա Հրազդան: Սևանի «ԳԱԻ» հենակետն անցել ու գնալիս է եղել դեպի Երևան ուղղությամբ՝ 50-60 կմ/ժ արագությամբ:

Գագարինավան մտնող ճանապարհահատվածին չհասած՝ ինքն էլ չի հասկացել, թե մեքենայի կառավարումն ինչպես է կորցրել՝ մեքենան դուրս է եկել կառավարումից, առջևի մասով բախվել է ճանապարհի աջակողմյան մասում կայանված «Ֆորդ» մակնիշի բեռնատար մեքենային, որից հետո, շարունակելով մնալ անկառավարելի վիճակում, իր մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի՝ իր մասից, գազոնը կտրելով՝ մտել է հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ էլ առաջամասով բախվել է ինչ-որ սպիտակ «07»-ի: Վթարից հետո ինքը մոտեցել ու տեսել է, որ այդ «07»-ի տարիքով վարորդը, ուղևորները՝ մի երիտասարդ տղա ու երկու կանայք, անգիտակից վիճակում էին, նրանք վնասվածքներ էին ստացել:

Մոտեցել են մեծ թվով անծանոթ մարդիկ, շտապօգնություն են կանչել: Ինքը նույնպես փորձել է օգնել տուժողներին, բայց տեսնելով, որ մարդիկ շատանում են, վախենալով, որ նրանց մեջ կարող են լինել վնասվածքներ ստացածների հարազատներ, ովքեր կարող էին իրեն վնաս պատճառել, ինքը մեքենաների մոտից քայլելով հեռացել է, կանգնել, ավելի ճիշտ՝ թաքնվել է ծառերի տակ: Այնտեղից հետևել է իրադարձություններին: Տեսել է, որ դեպքի վայր են հասել շտապօգնությունը, ոստիկանները: Ինքը վախեցել է նույնիսկ նրանց մոտենալուց և հայտնելուց, թե ինքն է «Զիլ»-ի վարորդը: Այդպես տևական ժամանակ թաքնված հետևել է, մինչև տուժածներին տեղափոխել են:

Իր նկատմամբ հաշվեհարդարից վախենալով՝ դուրս է եկել ճանապարհի վրա ու պատահական մեքենայով գնացել է Հրազդան՝ իր տուն: Փոխել է հագուստը: Քանի որ խիղճը տանջում էր, լվացվել է ու մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Մեքենան վարել է սթափ վիճակում, բայց պատահարից հետո տուն գնալով, երբ հարազատներից իմացել է, որ համացանցում տեղադրել են վթարի հետևանքով մահացածների մասին տեղեկություններ, ինքը չի կարողացել զսպել իրեն ու տանը մի քանի բաժակ օղի է խմել: Երբ իրեն տարել են խմածությունը ստուգելու՝ տանը խմածն է արձանագրվել: Մինչև վթարն ու վթարի պահին ինքը սթափ է եղել…

Ինքը գիտակցում է վթարի հետևանքները, զղջում է, բայց պատահարի վայրը լքելու համար իրեն մեղավոր չի ճանաչում՝ այնտեղից հեռացել է իր անվտանգության համար վախենալով, նաև՝ լինելով շոկային վիճակում: Եթե փախչելու նպատակ ունենար, մեղայականով չէր ներկայանա վթարից մի քանի ժամ հետո:

Ինքը գիտակցում է, որ ավելի ուշադիր պիտի երթևեկեր, որպեսզի մեքենայի կառավարումը չկորցներ, բայց չի հասկացել՝ մեքենային ինչ է պատահել: Մեքենան տեխնիկապես սարքին է եղել: Եթե ավելի զգոն վարեր մեքենան, վթարը տեղի չէր ունենա…

Գործով վկա Էդգար Մ.-ն, ում «Ֆորդ» մեքենային էր սկզբում բախվել Նորիկ Մարգարյանի «Զիլը», հայտնել է, թե իր մեքենան կայանել էր ճամփեզրին, ինքը մեքենայի մեջ էր: Հայելիով տեսել է, որ «Զիլ»-ը՝ հետևին կցորդ ամրացված, «ոլոր-մոլոր» գալիս է, հասկացել է, որ կխփի իր մեքենային, անմիջապես իր նստատեղից անցել է կողքի նստատեղ, բացել է աջակողմյան դուռը, մեքենայից դուրս է նետվել ու փախել մինչև ծառերի մոտ: «Զիլ»-ը խփել է իր մեքենային, ինքն այդ պահը չի տեսել, որովհետև փախչում էր: Տեսել է, որ իր մեքենան գլխիվայր շրջվել է: Հետո «Զիլ»-ը ճանապարհը կտրել-անցել ու խփել է «07»-ին: Ինքը մոտեցել է այդ մեքենային: Տեսել է, որ վարորդը տարիքով տղամարդ էր: Նրա կողքին մոտ 50 տարեկան կին էր նստած: Հետևի նստատեղին նստած էին մի երիտասարդ տղա ու մի տարեց կին: Բոլորն արնաշաղախ էին ու անգիտակից: Ինքը այնքան է վախեցել, որ չի մասնակցել տուժածներին օգնություն ցուցաբերելուն: Լսել է, որ տուժողները Բերդ քաղաքի բնակիչներ էին: Վթարի հետևանքով իրեն պատճառվել է գույքային վնաս՝ իր մեքենան ամբողջովին դեֆորմացվել ու վնասվել է, մեքենայում եղած մոտ 100 կգ սունկը շաղ է եկել ճանապարհով մեկ, դրա պատճառով էլ է ինքը վնաս կրել: Սակայն քաղհայցի պահանջ առաջ չի քաշում…

Վթարի հետևանքով մահացած երիտասարդը «07»-ի վարորդ Միշա Բ.-ի որդին էր, մահացած երկու կանայք նրանց հարևաններն էին՝ հարս ու սկեսուր: «07»-ի վարորդի առողջությանը վթարի հետևանքով պատճառվել է ծանր վնաս: «07»-ը Երևանից ընթանում էր դեպի Իջևան ուղղությամբ…

Դատարանը Նորիկ Մարգարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով ու վերջնական պատիժ է սահմանել 6 տարի ազատազրկում՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Նորիկ Մարգարյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտը, նա ազատվել է ազատազրկման ձևով հիմնական պատժի կրումից և ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում