Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

$64 մլրդ թալանված երկրում բոլորը մեղավոր են, դուք եք սուրբ… Ո՞ր իշխանավորներն են եղել Նորքի զինված խմբի թիրախում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն  վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատական նիստի սկզբում նախագահողը հրապարակեց ՀՀ գլխավոր դատախազի աշխատակազմից ստացված պատասխանը  դատարանի հարցմանը՝ կապված փաստաբան Սիրուշ Աղվանյանի միջնորդության հետ:

Պաշտոնական պատասխանում նշված էր, որ Արմեն Հարությունյանը հարցման մեջ նշված ժամկետում՝ այս գործի քննությունը ԱԱԾ քննչական բաժնին հանձնարարելու ժամանակ, եղել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար:

Դատարանը շարունակեց հետազոտել քրեական գործի հատորներում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Այս դատական նիստում հրապարակվեցին ու հետազոտվեցին քրեական գործի 14-17-րդ հատորների փաստաթղթերը:

Մեղադրողը հրապարակեց  որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ:

Սպիտակի Ծաղկաբերդ համայնքից 2015 թվականի սեպտեմբերի 19-ին ահազանգել են, որ Արթուր Վարդանյանի հայրական տան մոտ անծանոթ մարդիկ կան, ում ձեռքերին  զենքեր կան:

Ահազանգով մեկնած իրավապահներին Ավետիս Բարեյանը ներկայացրել է «ՏՕԶ» մակնիշի երկփողանի ակոսափող որսորդական հրացան: Նա հայտնել է, որ հրացանը պատկանում է Մարատ Թադևոսյանին: Պարզվել է, որ վերջինս մի քանի ընկերների, այդ թվում՝ Ավետիս Բարեյանի հետ մեկնել է Ծաղկաբերդ՝ հանգստանալու: Հետը վերցրել է իրեն օրինական կարգով պատկանող որսորդական հրացանը: Որս չեն արել, բայց Մարատ Թադևոսյանը գործերով մեկնել է Արևիկ գյուղ՝ իր որսորդական հրացանը թողնելով Ավետիս Բարեյանի մոտ: Սակայն վերջինս, որսորդմիության անդամ չլինելով, իրավունք չուներ հրացանը պահել մոտը:

Որոշում է կայացվել, որ հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվում է, բայց Մարատ Թադևոսյանի նկատմամբ որսորդական հրացանը պահելու կարգը խախտելու վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ:

Քրեական գործի 15-րդ հատորից նախագահողը հրապարակեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի բնութագրերը, «Մարտական ուղին»: Ըստ բնութագրերի՝ Վաղինակ Ստեփանյանը ԵԿՄ անդամ է, մասնակցել է Արցախյան պատերազմին, «աչքի է ընկել խիզախությամբ», պատերազմից հետո ապրել է հայրենի՝ Արևիկ գյուղում: Ըստ գյուղապետի բնութագրի՝ Վաղինակ Ստեփանյանը գյուղում աշխատել է «ընտանիքի օրվա հացը վաստակելու համար»:

Վաղինակ Ստեփանյանը, ըստ «Մարտական ուղու»՝ Արցախյան պատերազմի սկզբում «Արամազդ» ջոկատի, ապա «Արծիվներ» ջոկատի կազմում մասնակցել է սահմանամերձ Մովսես գյուղի ինքնապաշտպանությանը, ապա՝ Կոռնիձորի, Լաչինի միջանցքի, Շուշիի ազատագրմանը: Մի քանի անգամ վիրավորվել է: Սեյսուլանում վիրավորվել է երկու անգամ, ստացել է կոնտուզիա: Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով, Շուշիի ազատագրման համար մեդալով, այլ մեդալներով ու հուշամեդալներով, պատվոգրերով: Կար որոշում՝ վիրավոր ազատամարտիկների ցանկի հետ՝ յուրաքանչյուրին 30 հազար ռուբլի հատկացնելու վերաբերյալ…

Նախագահողը հրապարակեց դրական բնութագրեր ամբաստանյալ Տիգրան Բոյաջյանի վերաբերյալ: Փանիկի համայնքի ղեկավարի բնութագրում նշված էր, որ Տիգրան Բոյաջյանը ազատամարտիկի որդի է, հայրը մահացել է, երբ նա երեխա էր: Տիգրանը, նրա եղբայրն ու քույրը մնացել են մոր խնամքին: Անչափահաս Տիգրանը կատարել է ծանր ֆիզիկական աշխատանք՝ ընտանիքի կարիքները հոգալու համար: Նա ընդունվել է պետհամալսարան, ամառներն աշխատել է գյուղում՝ իր ուսման վարձը վաստակելու համար… Տիգրանի հայրը՝ Դավիթ Բոյաջյանը, ըստ ներկայացված «Մարտական ուղու»՝ մարտնչել է Շուշիում, Լաչինում, Աղդամում…

Քրեական գործի 16-րդ հատորից մեղադրողը հրապարակեց Զննության արձանագրություն՝ հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի կողմից Նորք-Մարաշում վարձակալված առանձնատան խուզարկության  ժամանակ առգրավված իրերի զննության վերաբերյալ:

Նշված էր, որ առգրավվել են էլեկտրոնային կրիչներ, հեռախոսներ, տետրեր ու նոթատետրեր, քարտեզներ, զինվորական հանդերձանք…

Քննության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներն առանձնացվել, զննվել, փաթեթավորվել ու կնիքվել են, իսկ հետաքրքրություն չներկայացնող առարկաներն առանձնացել են՝ տերերին վերադարձնելու համար:

Առգրավված, այս գործի համար կարևորություն ունենալու առումով առանձնացված ապացույցներից էին՝

ՀՀ դրոշը՝ «Հայոց վահան» կազմակերպության զինանշանով, ձեռքի ռադիոկայաններ:

Գյումրիի քարտեզը՝ նշումներով՝ առանձնացվել էին քաղաք մտնող ճանապարհներն ու քաղաքի կարևոր հանգույցները: Այս քարտեզի վերևում նշված էր՝ «70+50=120»:

ՀՀ քարտեզը՝ հանրապետության մի շարք քաղաքների ձեռագիր նշագրումներով՝ Գյումրի, Դիլիջան…

Երևանի քարտեզ՝ Երևան մտնող ճանապարհների ու կարևոր հանգույցների շրջանում արված կլոր նշաններով, որոնց մեջ գրառումներ չկային:

Երևանի քարտեզում առանձնացված էին կարևոր օբյեկտները՝ ՀՀ նախագահի նստավայրը, ԱԺ, Սահմանադրական դատարանի շենքերը, Հանրապետության հրապարակը՝ Կառավարության շենքով, Նորքի հեռուստաաշտարակը, «Զվարթնոց», «Էրեբունի» օդանավակայանները՝ բոլորը նշված էին կլորակներով…

ՀՀ ճանապարհների ատլասը, տարբեր կարևոր շենք-շինությունների գծագրեր:

Արթուր Վարդանյանի հիմնադրած՝ «Հայոց վահան» կազմակերպության երդման տեքստը:

Սահմանադրական դատարանի շենքի գծագիրը՝ դատարանի ընդունարանի, միջանցքների, նախագահի աշխատասենյակի նշումներով:

Թռուցիկներ՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Թղթի կտորներ՝ երևանյան տարբեր երթուղիների գրառմամբ, օրինակ՝ Թբիլիսյան խճուղի-Լամբադա կամուրջ-Ավանի կամուրջ…

Հայր Անտոնի կողմից Արթուր Վարդանյանին ուղղված նամակ:

«Հայոց վահան» կազմակերպության կանոնադրությունը. կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականի հուլիսի 10-ին Արթուր Վարդանյանի կողմից:

Թղթեր՝  ՀՀ ապագա կառավարության «պորտֆելների» բաշխման վերաբերյալ: Բոլոր անունները անծանոթ անուններ էին: Ընդ որում՝ նախարարի պաշտոնի որոշ թեկնաուծներ հավանաբար իրենց «չէին արդարացրել», նրանց անունների վրա «խաչ էր քաշված»…

Թղթեր՝ տարբեր մտորումներով, օրինակ՝ «Լուծարել ԱԺ-ն՝ ինչի՞ հիման վրա…»:

Նոթատետր՝ հանցախմբի անդամների անձնագրային տվյալներով, ծածկանուններով՝ գրառումները կատարված էին ծածկագրության սկզբունքով՝ բառերը գրառված էին վերջից առաջ: Նշված էր՝ հանցախմբի անդամների ստացած զենք, զինամթերքի տեսակները, քանակը, հանդերձանքը: Գրառումները կատարված էին հայատառ ու լատինատառ:

Գրառումներ՝ մայրաքաղաքում հետաքրքրություն ներկայացնող տեղանքների, օրինակ՝ «Էրեբունի» թանգարանի մոտից ինչ-որ բան սկսելու  վերաբերյալ:

Գրառումներ՝ խմբի անդամների կողմից կատարված կենցաղային ծախսերի վերաբերյալ:

Նոթատետր՝ պետական գերատեսչությունների անուններով, դրանց կողքին թվերի ու ծածկանունների գրառումներով, օրինակ՝ «Վաղո ԱԺ +50»:

Աշակերտական տետրի թերթեր՝ նշումներով՝ Նորք-Մարաշի առանձնատան որ մասում ինչ զենք-զինամթերք է պահված:

Կրիչ, որում պարունակվում է Արթուր Վարդանյանի հարցազրույցը «Ռադիո Մարիամին»:

Կրիչ, որում պարունակվում է Արթուր Վարդանյանի ուղերձը՝ ՀՀ քաղաքացիներին, որը եթեր էր հեռարձակվելու իշխանությունը բռնի զավթելուց հետո: Նույն կրիչում առկա էին ուղերձի աուդիո տարբերակն ու տեսագրության վերջնական տարբերակը:

Կրիչ՝ լուսանկարներ պարունակող, օրինակ՝ Արթուր Վարդանյանն իր հայրական տանը լուսանկարվել էր ինը անձանց հետ, ովքեր դիմակներով են, ձեռքերին՝ որսորդական հրացաններ: Նրանք լուսանկարվել են «Հայոց վահան» կազմակերպության զինանշանի ֆոնին… Առկա է լուսանկար՝ Սուրբ Կաթողիկե եկեղեցու ֆոնին՝ Արթուր Վարդանյանը՝ հոգևորականի հանդերձանքով…

Կրիչ՝ «ԱԺ պատգամավորներ», «ՀՀԿ անդամներ», «Ռոբերտ Քոչարյանի ունեցվածը՝ ռուսական լրատվամիջոցի հրապարակում», «ՀՀ նախագահի այցը Սուրբ Կաթողիկե» ֆայլերով:

Կրիչ, որում առկա են լուսանկարներ՝ ՀՀ նախագահի օդանավը, «Զվարթնոց» օդանավակայանը, «Նորքի հեռուստաաշտարակը» և այլ կարևոր օբյեկտներ ու դրանց մատույցները պատկերող: Լուսանկարները ներբեռնված են ինչպես համացանցից, այնպես էլ քողարկված կերպով լուսանկարված են հանցախմբի անդամների կողմից՝ հեռախոսով:

Առգրավված են հանցախմբի անդամների «հիմնական» ու «գաղտնի» հեռախոսները, որոնց մի մասը չի գաղտնալսվել:

Կրիչ՝ լուսանկարների ֆայլերով՝ Հովիկ Աբրահամյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի տները, «Հաղթանակի» ու «Կիևյան» կամուրջները…

Առգրավված առարկաների մեջ էին նաև՝ թռչող նկարահանող սարք, հեռադիտակ, դանակներ, կացին, զինվորական վերնազգեստ՝ մեջքին՝ «Հատուկ գումարտակ» գրառումով, զինվորական հագուստի բազմազան տեսականի, կտորից դիմակներ, զինվորական կիսաճտքավոր կոշիկներ, ձեռնոցներ, արմունկների ու ծնկների պաշտպանիչներ, գոտիներ, պայուսակներ, ուսապարկ,  թևի տարբերանշան՝ «Հատուկ գումարտակ» գրառումով…

Մեղադրողի հրապարակած «Զննության արձանագրության» վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը: Նա իր վրդովմունքն արտահայտեց, որ մեղադրանքի կողմը գործին կցել ու հիմա հրապարակում է այն, ինչ «կարևոր» է համարել: Բայց նույն տետրերի մեջ եղել են գրառումներ՝ Ապրիլյան քառոօրյա պատերազմի, Արցախի հինգ շրջանները հանձնելու վերաբերյալ, Ցեղասպանության, ցույցեր կազմակերպելու իրավունքի մասին վերլուծություններով: Դրանք վարույթն իրականացնող մարմինը «անկարևոր» է համարել ու նույնիսկ գործին չի կցել…

Արթուր Վարդանյանը, դիմելով մեղադրող դատախազներին, ասաց. «Բոլորը մեղավոր են, դուք եք սուրբ… 64 միլիարդ դոլար թալանված երկրում ձեզ հետաքրքրել է, որ գտել եք իրեք հատ ձեռնոց, էրկու հատ դիմակ… Կեսը կարդում են, կեսը չեն կարդում… Կարդում են էն, ինչ կարան հանրությանը ներկայացնել… Առաջին հանցագործը դուք եք, մտեք ինտերնետ՝ կարդացեք…»:

Նախագահողը սանկցիա կիրառեց՝ նախազգուշացրեց ամբաստանյալ Արթուր Վարդանյանին՝ մեղադրողներին վիրավորելու համար:

Ամբաստանյալ Արա Պողոսյանն ու նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը հայտարարեցին, որ Արա Պողոսյանի տնից առգրավվել է նրա ծառայողական համազգեստը, բայց այն ներկայացվում է՝ որպես Նորք-Մարաշի առանձնատնից առգրավված համազգեստ…

Քրեական գործի 17-րդ հատորից մեղադրողը հրապարակեց գաղտնալսված հեռախոսազրույցների առումով՝ հանցախմբի անդամների՝ «գաղտնի» ու «հիմնական» հեռախոսների տվյալները:

Արթուր Վարդանյանը հարցրեց. «Ո՞վ ա որոշել՝ ո՞ր հեռախոսն ա գաղտնի, ո՞րը՝ հիմնական… Պռոստը՝ հետաքրքիր ա… Դուրս ա գալիս, որ ես ավելի շատ գաղտնի հեռախոս եմ ունեցել, քան՝ հիմնական… Չեմ կարողանում հասկանամ…»:

«Գաղտնի» ու «հիմնական» հեռախոսների վերաբերյալ ամբաստանյալին պարզաբանում չարվեց:

Ամբաստանյալ Արա Պողոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ ըստ մեղադրողի հրապարակածի՝ իր ու Էդուարդ Ներսիսյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել է ՝ առանց սանկցիայի…

Նախագահողը Արթուր Վարդանյանի հետ տեղում խոսելու համար նախազգուշացրեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանին: Վերջինս զարմացավ. «Շատ հանգիստ եմ խոսացել… Բա որտե՞ղ խոսանք…»: «Նիստը խանգարում ես… Տեսակցություն վերցրու՝ խոսեք»,- ասաց նախագահողը:

Դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպան Սիրուշ Աղվանյանի կողմից այլ նիստ ունենալու պատճառով, ինչպես նաև՝ ամբաստանյալ Նելլի Մինասյանը պետք է շտապեր նորածին երեխային կերակրելու: Նելլի Մինասյանն ասաց, որ հետագայում հնարավոր է, որ ինքը մեկ ժամով գնա երեխային կերակրելու և վերադառնա, ընդմիջված նիստը կարող են վերսկսել…

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  մեկ շաբաթից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի  Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում