211652_close_icon
views-count8851 դիտում article-date 16:30 28-09-2019

Ուկրաինայի քաղաքացիները Արցախ այցելելու դեպքում կենթարկվեն վարչական կամ քրեական պատասխանատվության. Ուկրաինայի ԱԳՆ. 1lurer.am

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելուց՝ հավաստելով, թե պաշտոնական Կիևն անփոփոխ կերպով է ճանաչում Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, հայտնում է [url=https://www.1lurer.am/hy/2019/09/28/Ուկրաինայի-քաղաքացիները-ԼՂՀ-այցելելու-դեպքում-կենթարկվեն-վարչական-կամ-քրեական-պատասխանատվության-Ուկ/129453?fbclid=IwAR2gSEMy1H0faYEDpqlPIcdxZ7DoDw3X5_p2AcVZtNjqQKtsTzYEaQZNGqI#.XY9LsdzY-TE.facebook]1lurer.am[/url]-ը: «Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Հիշյալ տարածքներն անվանելով «բռնազավթված»՝ Ուկրաինայի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ «օրենսդրության խախտումը կհանգեցնի վարչական կամ քրեական պատասխանատվության»:

Նմանատիպ նյութեր