Կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչ է ձերբակալվել23 հունիսի 2022 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Կաշառք ստանալու կասկածանքով Ճանապարհային ոստիկանության տեսուչ է ձերբակալվել։ ԱԱԾ-ում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրգործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի` 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 20,000 դրամ կաշառք: Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա |