Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի հինգ դպրոցներում նոր ուսումնական տարվանից կգործեն նախակրթարաններ

Գեղարքունիքի մարզի հինգ դպրոցներում նոր ուսումնական տարվանից կգործեն նախակրթարաններ


ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի հանրակրթական հինգ դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա սկզբից ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն-համայնքներ համագործակցությամբ կգործեն նախակրթարաններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, նոր ուսումնական տարվա մեկնարկում նախակրթարաններ կբացվեն Գավառի թիվ 8, Մարտունու թիվ 2, Նորաշենի հիմնական, Զոլաքարի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներում: Զոլաքարի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ, Մարտունու թիվ 2 եւ Գավառի թիվ 8 հիմնական դպրոցներում նախակրթարանները կբացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն-ԾԻԳե պետական հիմնարկի ֆինանսական միջոցներով եւ համայնքապետարանների համաֆինանսավորմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով: Նորաշենի հիմնական դպրոցում ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվելու է «Կրթական ծրագրերի կենտրոն-ԾԻԳե պետական հիմնարկի միջոցներով՝ առանց համայնքապետարանի ներդրման: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են ու կավարտվեն օգոստոսի ընթացքում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]