211652_close_icon
views-count13580 դիտում article-date 21:54 30-05-2020

Ինքնասպանությունը աններելի մեղք է. այն 21-րդ դարի ամենամեծ մարտահրավերներից մեկն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհում ամեն 30 վայրկյանում մեկ մարդ ինքնասպանություն է գործում: 3 վայրկյանում մեկ մարդ ինքնասպանության փորձ է կատարում աշխարհում: Ամեն տարի 1.000.000 մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով: Կյանքից ինքնակամ հեռանալու փորձ կատարվում է 10-30 անգամ շատ: Ինքնասպանություն հասկացությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան, որ երկրի վրա ապրում է մարդը։ Ինքնասպանության հիմնահարցն ուսումնասիրվում է սուիցիդալոգիա գիտության շրջանակներում։ Այս թվերը տարեց տարի ավելանում են, և այժմ սուիցիդը գտնվում է մարդկանց մահացության պատճառների երրորդ տեղում 15-34 տարիքայինների շրջանում բոլոր երկրներում: 21-րդ դարում ինքնասպանությունը մարդկության ամենամեծ մարտահրավերներից մեկն է։ Հայաստանում վերջին երկու տասնամյակում ինքնասպանությունների թիվը գնալով ավելի է աճել, իսկ հասարակությունը գնալով ավելի անտարբեր է դարձել ինքնասպանների նկատմամբ։ Շատ դեպքերում ինքնասպանությունները լրատական կայքերում դառնում են լրահոսի ընդամենը վերջին մասնիկը։ Կանայք, ըստ վիճակագրության, ավելի հաճախ են կատարում ինքնասպանության փորձեր։ Պատմության մեջ ինքնասպան են եղել աշխարհահռչակ և հանրահայտ դեմքեր բոլոր ոլորտներից։ Ինքնասպան են լինում ամենաուժեղ և ամենաթույլ մարդիկ։ Ինքնասպանությունը աններելի մեղք է։ Վերջապես, ինքնասպանը սպանություն է գործում առանց զղջման հնարավորության: Աստված է մարդուն կյանք տալիս և Աստված էլ այն պահանջում է, քանի որ միայն Աստված իշխանություն ունի հոգին պահանջելու: Ապրել, լինել, պայքարել, ստեղծել, սիրել, սիրվել, վայելել կյանքի բոլոր լուսաբացները և մայրամուտները։ Մեզ հասկացողները մեր կողքին են պարզապես պետք է հիշել նրանց։ Սոս Ջանիբեկյանի գլխավոր դերակատարմամբ Ռեժիսոր Հայկ Բաբայանի և օպերատոր Գաբրիել Միրաքյանի «Նոկտյուրն» կարճամետրաժ ֆիլմի մթնոլորտի ազդեցությամբ և մոտիվով ստեղծված սոցիալական ֆոտոհոլովակի նպատակն է ապրելը, պայքարելը և չհանձնվելը։ Չնայած ֆոտոհոլովակի մեդալի հակառակ կողմում տեսնում ենք աշխարհահռչակ անհատականությունների և հռչակավոր դեմքերի տարբեր դարաշրջաններից, որոնք գնացել են ծայրահեղական ամենավերջին քայլին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր