1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ում 55 հազար դոլարով աճուրդի Է դրվել Լենոնի ալբոմը, որը նա մակագրել Է զոհվելու օրը

ԱՄՆ-ում 55 հազար դոլարով աճուրդի Է դրվել Լենոնի ալբոմը, որը նա մակագրել Է զոհվելու օրը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոն Լենոնի Double Fantasy ալբոմը, որը բրիտանացի երաժիշտը մակագրել Էր իր զոհվելու օրը (1980 թվականի դեկտեմբերի 8-ին), 45 հազար ֆունտ ստեռլինգով (55,2 հազար դոլար) աճուրդի Է դրվել ԱՄՆ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Express բրիտանական թերթը:

20-րդ դարի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտներից մեկն ավելի քան երկու ժամ տեւած հարցազրույցից հետո մակագրությունն արել Էր Նյու Յորքի RKO ռադիոկայանի հաղորդավար Դեյվ Շոլինի խնդրանքով: Նա The Beatles խմբի նախկին մասնակցին համոզել Էր ընծա անել իր ընկերոջը՝ Սոլթ-Լեյք-Սիթիի KCPX ռադիոկայանի աշխատակից Հերի Ուոլդրոնին: «Սիրով՝ KCPX-ին, Յոկո Օնո եւ Ջոն Լենոն, 1980»,-ալբոմի ներսում գրել Է ռոք երաժիշտը՝ նկարելով նաեւ իր եւ կնոջ ծաղրանկարները:

Այժմ այդ ալբոմը դրվել Է Haritage-ի աճուրդում: Աճուրդի կազմակերպիչները հուսով են, որ սակարկությունների ընթացքում նվիրական հուշաիրի արժեքը զգալիորեն կգերազանցի նախնական գնահատումը: Ինչպես նշել Է առեւտրի տան պաշտոնական ներկայացուցիչ Ջայլս Մունը. «Որպես կանոն, բավականին հեշտ Է կանխատեսել, թե քանի րոպեում կարող են վաճառվել Beatles-ի կողմից մակագրված ստեղծագործությունները, սակայն այդ հազվագյուտ իրի հետ համադրելի որեւԷ բան գործնականում չկա»:

Նա հիշեցրել Է, որ զոհվելու օրը Լենոնն ստորագրել Է եւս մեկ ալբոմ՝ «այն մարդու ալբոմը, որը մի քանի ժամ անց սպանել Է իրեն»: Ձայնասկավառակը, որը Լենոնն ստորագրել Էր Մարկ Չեմփենի խնդրանքով, հանգուցային հանցանշան Է դարձել 1980 թվականին երաժիշտի զոհվելու հանգամանքները հետաքննելիս: Հանցագործը սկավառակը վայր Էր գցել ձերբակալման ժամանակ, իսկ հետո այն պատահական անցորդի կողմից գտնվել ու հայտնվել Էր ոստիկանների ձեռքին:

Երբ հետաքննությունն ավարտվել Է, սկավառակը վերադարձրել են այն գտնող մարդուն՝ դատախազի շնորհակալական նամակի եւ իրավապահ մարմինների կողմից արված նշումների հետ միասին: 19 տարի անց ալբոմը վաճառվել Է այդ փաստաթղթերի հետ միասին: Մինչ օրս Էլ, աճուրդների կազմակերպիչների խոսքով, ծրարի վրա երեւում են մարդասպանի մատնահետքերը, որոնք տեղ են գտել The Beatles խմբի նախկին մասնակցի ինքնագրի կողքին, եւ ամսաթիվը՝ «Ջոն Լենոն, 1980», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]