Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չներող հայրենասերը

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, իր երկրորդ խոհանոցային տեսաուղերձի շուրջ կեսը նվիրել է մորս` Հրանուշ Խառատյանին, «հիմնավորելով», թե ինքն ինչքան հայրենասեր է: Խոհանոցային հայրենասերը միաժամանակ անդրադարձել է ինձ, անուղղակի նշելով, թե իբր ես` ներել եմ թուրքերին, իսկ ինքը` ոչ միայն չի ներել, այլեւ ջանք չի խնայել հայոց ցեղասպանության ճանաչման գործում, դե իսկ ապրիլյան պատերազմի դափնիներ վերցնելու պակաս էլ չկա:

Ընկերներիս ու գործընկերներիս հորդորով մտածում էի չանդրադառնալ ասվածին, Մինասյանին չկարեւորելու ու նրան գործոն չդարձնելու նպատակով, սակայն կարծում եմ` որոշ հստակեցումների անհրաժեշտություն կա, ինչի համար հենվելու եմ բացառապես փաստերի վրա:

Փաստ #1, Wikileaks

Որպես հայրենասիրության բացառիկ օրինակ Մինասյանը պատմում է Վատիկանում իր դեսպան եղած տարիներին Հռոմի Պապին Հայաստան բերելու, Սուրբ Աթոռի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրողությունը: Այն, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայերին ճանաչում ու հայոց ցեղասպանության մասին գիտի իր ծննդավայր Արգենտինայից, այդ մասին խոսել էր դեռեւս մինչեւ Պապ դառնալը` հայտնի փաստ է, սակայն սա քննարկման այլ թեմա է:

Ցեղասպանության ճանաչման հարցում իր բացառիկ ավանդով պարծեցող Միքայել Մինասյանը, կարծես մոռանում է, թե ինչ էր անում մինչ այդ` ասենք 2007-ին, երբ դեռեւս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի անունից հանդիպում էր ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգտոնի հետ: Այս հանդիպման ընթացքում` ըստ Փենինգտոնի, Մինասյանն ասել է բառացիորեն հետեւյալը. «Սերժ Սարգսյանը պատրաստ է ՀԱՇՏԵՑՄԱՆ քննարկումներ սկսել Թուրքիայի հետ, անգամ մինչեւ նախագահ դառնալը»: Ի դեպ, այս փաստաթղթում մի շարք այլ ուշագրավ դրվագներ կան Մինասյանի մասին: Դրանցից առավել հյութեղը թերեւս այն է, որ ապագա դեսպանը ամերիկացի դիվանագետի մոտ գլուխ է գովում իր նոր` «iPhone» հեռախոսով, որը նա քաջաբար կարողացել է «unlock» անել Հայաստանում: Փաստաթղթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1359_a.html

Հարկ է հիշեցնել նաեւ, որ եթե Մինասյանը, ինչպես ինքն է ասում, պատրաստ է ստանձնել 2008-2018-ի իշխանության վարած քաղաքականության պատասխանատվությունը, ապա լավ կանի բացատրի, թե այդ ինչպե՞ս չէր ներում թուրքին, երբ բանակցում էին հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, որտեղ հայոց ցեղասպանության հարցը ո՛չ ավել, ո՛չ պակաս պատմաբանների հանձնաժողովին էր տրվում, պաշտոնապես շնորհավորում էին Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ, 2009-ին իր աներհայր Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում թուրքին «խիզախ գործընկեր» էր անվանում, դե իսկ Արարատ լեռը ՀՖՖ-ի տարբերանշանից Գյուլի այցին ընդառաջ հանելու փաստը ներել-չներելու իրավունքը թողնենք մեր ժողովրդի դատին:

Փաստ #2, ապրիլյան քառօրյան

Իր բացառիկ հայրենասիրության մասին պատմելիս, նախկին դեսպանը խոսում է 2016-ի ապրիլյան քառօրյայի ընթացքում միջազգային մամուլի միջոցներում հայկական դիրքերը աննախադեպ կերպով ներկայացնելու մասին:

Ավելին` Մինասյանը պատմում է, որ հենց ինքն է հասել նրան, որ «CNN»-ի եթերում հնարավոր դարձավ Արցախի այն ժամանակվա արտգործնախարարի բացառիկ հարցազրույցը: Այս մասին մի ուշագրավ պատմություն պատմեմ:

Ապրիլյան էսկալացիայի օրերին Ստեփանակերտում էի լրագրողի կարգավիճակով, իմ լավ ընկեր, Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկ Apres Zohrabyan-ի հետ: Մինչ կամուֆլյաժ հագած Միքայել Մինասյանը «Արմենիա» հյուրանոցում համակարգում էր Արմենիա TV-ի լայվ շոուները, այժմ հետախուզման մեջ գտնվող կամ քրեական գործերով անցնող մի շարք հայտնի օլիգարխների հետ, ինձ առաջարկվեց գնալ սահման: Ստեփանակերտում միջազգային մամուլի հետ աշխատանքները համակարգում էր Սամվել Ֆարմանյանը, ով ինձ խնդրեց «BBC»-ի եւ իտալական «TF1»-ի լրագրողներին ուղեկցել Մատաղիս եւ Թալիշ, նաեւ թարգմանություն ապահովելու նպատակով: Ես հաճույքով համաձայնեցի: Իմ մեքենայում տեղավորվեցին իտալացիները, մինչդեռ Վրաստանից Արցախ եկած «BBC»-ի եւ «Al Jazeera»-ի լրագրողները, որոնք` ի դեպ ամուսիններ են ու իմ լավ բարեկամները, մեզ հետեւեցին իրենց հատուկ մեքենայով:

Ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ գնացինք, տեսանք թե ինչ է եղել տեղում, խոսեցինք գրադի ու կրակոցների տակ մնացած թալիշցիների ու մատաղիսցիների հետ, նկարեցինք, թարգմանեցինք ու վերադարձանք Ստեփանակերտ, որտեղ նույն Արմենիա հյուրանոցում առանց չափազանցության «Пир во время чумы» էր: Գիշերը, երբ իմ գործընկերներ Tatul Hakobyan-ի եւ Edik Baghdasaryan-ի հետ հյուրանոցի սրճարանում քննարկում էինք հավաքվածն ու առաջիկա անելիքները, հրապարակում մի քանի ջիպեր հայտնվեցին: Քիչ անց տեսանք այժմ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին իր թիկնազորով, որ շտապել էր Արցախ մյուս օլիգարխ պաշտոնյաների նման մեղքերի թողություն ստանալու: Բանն այն է, որ դրա հենց նախորդ օրը` «Հետք»-ը հրապարակել էր Պողոսյանի կապը Պանամայի հայտնի օֆշորային սկանդալի հետ: Թաթուլն ու ես նայեցինք Էդիկին ու մտածում էինք` հիմա սա ի՞նչ է անելու: Բարեբախտաբար, թե դժբախտաբար պատերազմ էր, Միհրանն էլ իր շքախմբի հետ մեզ չնկատելու տալով միացավ իր ընկերներին կոնյակի շուրջ:

Տեքստը շատ չերկարացնելու համար մի քանի այլ փաստեր դեռեւս չեմ նշի, մասնավորապես այն մասին, թե ինչպես էր Մինասյանը կրկին ամերիկացիների հետ հանդիպումներում մարտի 1 հիմնավորում, ում վրա էր դնում դրա պատասխանատվությունը, ինչ էր պատմում Հայաստանի ռազմավարական գործընկերներից եւ այլն: Հուսով եմ, որ հետախուզման մեջ գտնվող խոհանոցային հայրենասերը շուտով կրկին մոնտաժված «ուղերձ» կունենա եւ կբացատրի իր չներող էության մանրամասները, դե իսկ տեւական ժամանակ Մինասյանին վերագրվող բիզնեսների մասով վստահ եմ առաջիկայում նոր բացահայտումների պակաս չի լինելու, բայց ինչպես ասում են` «всему свое время»…

https://www.facebook.com/100002546859949/posts/3208285035933027/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում