Հետընտրական Ղազախստան. խորհրդարանում կրկին գերիշխում է Նազարբաևի կուսակցությունը

Ղազախստանում հունվարի 10-ին անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտնել է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն, ընտրողների գերակշիռ  ձայներով կրկին հաղթել է Նուրսուլթան  Նազարբաևի «Նուր Օթան» («Հայրենիքի լույս») կուսակցությունը:

Այս կուսակցության օգտին, ըստ ԿԸՀ-ի, քվեարկել է ընտրողների գրեթե 72% -ը: Ինչպես նախորդ տարիներին, Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցությունը և Դեմոկրատական «Ակ Ժոլ» կուսակցությունը եւս տեղեր են ստացել մեջլիսում:

Ղազախական խորհրդարանի՝ կուսակցական ցուցակներով ընտրված պատգամավորների ընտրվելու վերջնական արդյունքները ԿԸՀ-ն ամփոփելու է իր նիստում՝ ընտրական բոլոր հանձնաժողովներից ստացված քվեաթերթիկների վերջնական մշակումից հետո: 

DW-ն ամփոփել է՝ ինչպիսին կլինի Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ այս ընտրություններից հետո:

Ընտրությունների արդյունքը կանխատեսելի է եղել այնպես, ինչպես եղել է տարիներ շարունակ: Ընթացքին հետեւած ղազախ որոշ հասարակական ու քաղաքական գործիչներ նշում են, որ «Նուր Օթան»-ի հաղթանակի մասին են վկայել նաեւ նախքան ընտրություններն անցկացված հարցումները, ընդ որում՝ շուրջ 70 տոկոս ձայներով: Բացի այդ, դիտորդներն արձանագրել են, որ ընտրություններին մասնակցել են միայն իշխող կուսակցությունն ու նրանց դաշնակիցները:

Նազարբաեւի գլխավորած կուսակցության հաղթանակի վրա կասկածներ չեն եղել: Պարզ չէ միայն, թե ինչու է կուսակցությունների դասավորվածությունը մեջլիսում նույնը մնացել: Հնարավոր է եղել «Ակ ժոլ»-ին  ու «պոպուլիստներ»ին մի փոքր ավելի շատ տեղեր տալ խորհրդարանում: Արդյունքում, Ղազախստանի քաղաքացիների համար անհասկանալի հարցեր են մնացել:

Ղազախստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության վարչության նախկին փորձագետ Մաքսիմ Կազնաչևը հայտարարել է, որ  հիասթափված է խորհրդարանական ընտրությունների հայտարարված արդյունքներից: Նա, ինչպես երկրում հայտնի փորձագետ Կազբեկ Բեյսեբաևը, կարծում է, որ երկրի գյուղական բնակչության շրջանում տարածված «Օյլ» կուսակցությունը ևս պետք է մտներ խորհրդարան, մանավանդ որ Ղազախստանի հարավային շրջաններում ժողովրդականությամբ այն զիջում էր միայն «Նուր Օթան» կուսակցությանը:

Փորձագետները կարծում են, որ 4 խորհրդարանական կուսակցությունների հետ աշխատելու համակարգը ակնհայտորեն ավելի դինամիկ և կայուն կլիներ: Հետևաբար, ԿԸՀ-ի ցուցադրած ընտրությունների արդյունքները բավականին հիասթափեցնող են: Նրանք հույս են հայտնել խորհրդարանի ստորին պալատում տեսնել գոնե նոր դեմքեր, որոնք նախկինում ներկայացված չեն եղել:

Միևնույն ժամանակ, և՛ Կազնաչեևը, և՛ Բեյսեբաևը գործնականում չեն կասկածում, որ պատգամավորների նոր կազմը շատ նման կլինի նախորդ գումարմանը: «Իրականում, այս կազմը նման կլինի նախորդին: Ստացվում է, որ մենք ունեցել ենք ընտրություններ առանց ընտրության հնարավորության, քանի որ խորհրդարանական խմբակցությունների վերջնական կազմը ձևավորվելու է կուսակցական գործիչների համար, և ոչ թե ընտրողների նախասիրություններին համապատասխան», - ասել է Մաքսիմ Կազնաչեևը:

Նախօրեին, նախքան առաջին էքզիթպոլերի արդյունքների հայտնվելը, որոնք զարմանալիորեն համընկել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների հետ, այսպես կոչված ոչ համակարգային ընդդիմության կողմնակիցները փորձել են ուշադրություն հրավիրել նորաստեղծ խորհրդարանի թերությունների վրա: Ղազախստանի մի շարք քաղաքներում, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, մի քանի ժամ նրանք խոսել են «ընթացիկ ընտրական գործընթացի» հետ իրենց անհամաձայնության մասին: Բայց նրանք ցանկալի արդյունքի չեն հասել: Ուժային կառույցների ներկայացուցիչներն ավելի քան 100 այլախոհների ոստիկանական բաժանմունքներ են տարել, իսկ քիչ ուշ՝ ազատ արձակել:

Իրենց հերթին, միջազգային դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների կազմակերպման մակարդակը Ղազախստանում: Օրինակ, ըստ «Interfax-Ղազախստան» գործակալության, ֆրանսիացի եվրապատգամավոր Ժան-Լան Լաքապելն ասել է. «Վերադառնալով Ֆրանսիա, ես վստահորեն կասեմ իմ համաքաղաքացիներին, որ Ղազախստանում ընտրություններն անցել են միջազգային ընտրական իրավունքի և ժողովրդավարության  բոլոր նորմերին համապատասխան»:

Ղազախստանում հունվարի 10-ին, անկախ ղազախստանի պատմության մեջ ութերորդ անգամ անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ: 16 տարվա մեջ առաջին անգամ դրանք ոչ թե արտահերթ, այլ հերթական էին: Մաժիլիսի (խորհրդարանի) ընտրությունների հետ միաժամանակ անցկացվել են նաեւ մասլիհաթի պատգամավորների ընտրություններ (քաղաքային, շրջանային, մարզային):

Երկրի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի անսպասելի հրաժարականից հետո Ղազախստանի նոր նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը հայտարարել էր, որ շարունակելու է Նազարբաևի քաղաքականությունը: Ինչպես հայտնի դարձավ, կրկին խորհրդարանական իշխանությունը փոխանցվեց վերջինիս ղեկավարած կուսակցությանը, քանի որ Նազարբաևը թեպետ հեռացել է նախագահի պաշտոնից, սակայն պահպանում է «Ելբասի»՝ ազգային առաջնորդի տիտղոսը: Նա առաջնորդում է «Նուր Օթան» կուսակցությունը, ինչպես նաեւ ցմահ պատասխանատու է երկրի ազգային անվտանգության համար և Սահմանադրական խորհրդի անդամ է:

Տպել
1454 դիտում

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած