Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բարձրագույն խմբի ակումբները սկսել են ուսումնամարզական հավաքները  

Բարձրագույն խմբի ակումբները սկսել են ուսումնամարզական հավաքները

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ակումբները վերսկսել են նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը սկսել է ուսումնամարզական հավաքը և հունվարի 10 թիմին կմիանան բոլոր լեգեոնականները: Երևանում մարզումները կշարունակվեն մինչև հունվարի 25-ը: Այդ օրը «Ալաշկերտը» կմեկնի թուրքական Բելեկ, որտեղ կանցկացնի առաջին 12-օրյա արտասահմանյան հավաքը: Թուրքիայում թիմին կմիանան մի քանի բրազիլացի ֆուտբոլիստներ: Երկրորդ արտասահմանյան հավաքը նույնպես կկայանա Բելեկում` փետրվարի 10-23-ը:

Ուսումնամարզական հավաքով նոր տարին սկսել է նաև Կապանի «Գանձասար-Կապան»-ը: Մինչև հունվարի 14-ը «Գանձասար-Կապանը» կնախապատրաստվի Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում, իսկ հունվարի 15-22-ը նախատեսված է անցկացնել ուսումնամարզական հավաք Կապանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]