211652_close_icon
views-count38619 դիտում article-date 14:56 12-11-2020

Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու միջոցառումների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարբաղում խաղաղություն պահպանելուն միտվածլ նախատեսված միջոցառումների վերաբերյալ. Հրամանը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հիման վրա։ Ըստ հրամանի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու է ՌԴ ԶՈՒ մինչեւ 1960 թվաքանակով զինվորական կազմավորում՝ 5 տարի ժամկետով հետագա հնգամյա ժամկետներով դրա տեղակայման ավտոմատ երկարաձգմամբ, եթե մինչեւ համապատասխան 5-ամյա ժամկետի լրանալը Ադրբեջանը եւ Հայաստանը չհայտարարեն ձեռք բերված համաձայնության պահպանումը դադարեցնելու մտադրության մասին։ Խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով։ [img]https://st0.shamshyan.com/editor/0619533001605178496848953.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0673541001605178508803552.jpg[/img]

Նմանատիպ նյութեր