Ղազախստանի հինգ քաղաքների կենտրոնական փողոցները կանվանվեն ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ գրում է ria.ru-ն:
Մարտի 20-ին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել էին Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու մասին:
Ղազախստանի մայրաքաղաքի վերանվանման նախաձեռնողը դարձել է պետության նոր ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաևը:
Մարտի 20-ի առավոտյան կայացել է Տոկաևի երդմնակալության արարողությունը: Նա խոստացել է շարունակել Նազարբաևի քաղաքականությունը: