Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ ՊՆ-ն կրկին արձանագրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերը

ՌԴ ՊՆ-ն կրկին արձանագրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 
փաստերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում իր պատասխանատվության գոտում արձանագրել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Անցած 24 ժամվա ընթացքում Սարիբաբա և Բուզդուխ բարձունքների շրջաններում, նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 2 ներկայացուցիչ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել (Արցախի ՊԲ-ն հայտնում է 19 վիրավորի մասին, - խմբ.)»,-ասված է հաղորդագրությունում:

ՌԴ ՊՆ-ից ընդգծել են, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, այդ միջադեպերը հարթել է, շփման գծի խախտումներ չեն եղել:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]