211652_close_icon
views-count29539 դիտում article-date 19:35 15-02-2020

Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ. պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չունի, թեև քննիչը փորձում էր ամեն կերպ այդ կարգավիճակին բնորոշ գործողություններ կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ՝ մեղադրյալի կարգավիճակով հրավիրաված, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը: «Մենք մեր առարկություններով և փաստերով փաստեցինք, որ մեղադրանքի էությունը, բնույթը հիմքերը չպարզաբանելու պայմաններում մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը չի հաղթահարվել, հետևաբար նա որպես մեղադրյալ չէր կարող հարցաքննվել: Բնականաբար, մենք նաև ինքնաբացարկ հայտնեցինք քննիչին»,- ասաց Գեորգի Մելիքյանը: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/02/15/Meliqyan/3212007?fbclid=IwAR3pK41xEaiFskBH-X594uObcyUG1FFGTFbbSNYo9bNUtw5Lf1RONi9Wxy0]Tert.am[/url]-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր