1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերսկսման հստակ օրը հայտնի է

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերսկսման հստակ օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Առաջնության վերսկսման հստակ օրը հունիսի 21-ն է:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարից հետո չի վերսկսվի և երկրի չեմպիոն կհռչակվի «Զենիթ»-ըորն այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների:   Այժմ ռուսական Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ռուսաստանի առաջնությունում Սոչի քաղաքի համանուն թիմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էրիկ Վարդանյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Եկատերինբուրգի «Ուրալ»-ում է խաղում Վարազդատ Հարոյանը:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]