News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշման նախագիծ է պատրաստել 2020 թվականին արտասահմանից ինտերնետ ծանրոցների առանց մաքսատուրքի ներմուծման շեմի աստիճանական նվազեցման մասին՝ մեկ ուղարկման համար մինչեւ 200 եվրո՝ միաժամանակ մաքսատուրքի տոկոսադրույքի մինչեւ 15 տոկոս նվազմամբ, հայտնել են ՌԴ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ներկայումս Ռուսաստանում թույլ են տալիս արտասահմանյան ինտերնետ խանութներից առանց մաքսատուրքի մինչեւ 1000 եվրո արժեքով ծանրոցների ներմուծում, սակայն ամսական 31 կգ-ի սահմաններում, գերազանցելու դեպքում պահվում է 30 տոկոս մաքսատուրք: Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵՏՄ Հարկային օրենսգիրքը, որը անդամ երկրներին պատվիրում է առանց մաքսատուրքի ներմուծման առավելագույն շեմ սահմանել 2018 թվականին 500 եվրո եւ 2019 թվականին 200 եվրո նիշի վրա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինը, ինտերնետ ծանրոցների առանց մաքսատուրքի ներմուծման շեմի նվազեցումը կարող է վճարելիս տեխնիկական խնդիրներ առաջացնել:

Փոխնախարարը նաեւ հայտնել էր, որ ֆիննախը «Ռուսաստանի փոստի» հետ, որին է բաժին ընկնում արտասահմանյան ինտերնետ խանութներից բոլոր ծանրոցների 80 տոկոսից ավելին, համակարգ են ստեղծել, որով ծանրոցները ստանալիս, որոնց արժեքը գերազանցում է շեմը, չի պահանջվում մաքսակետերում առանձին անդորրագիր վճարել, վճարման հնարավորությունը կմտցվի ինտերնետ կայքում պատվերի համակարգի մեջ: Փորձարկումը նախատեսում են սկսել 2018 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ