Անհրաժեշտ է կանանց և աղջիկների համար ավելի բարձր կրթության ապագա ապահովել. Օդրե Ազուլե
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանը հիշատակեց մի երկիր, որը բերում է աշխարհին նոր հույս, այն պարագայում, երբ միջազգային հանրությունը ժամանակ առ ժամանակ խորը հարցադրումներ ունի»,- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի խոսքում ասաց Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն՝ փոխանցելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի լավագույն մաղթանքները:
«Այսօր ներկա սերունդը և հաջորդող սերունդը պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների՝ բնապահպանական, դեմոգրաֆիկ, ծայրահեղականության զարգացման հետ կապված հարցերի: Մեր պատասխանատվությունն այս ամենի հետ կապված շատ մեծ է, սակայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարող ենք այս հարցերի պատասխանները բերել։ Օրինակ՝ կրթության ոլորտում ավելի քան 600 մլն երեխա չի կարողանում հասնել նվազագույն կրթական շեմերին, մի շարք նոր գիտություններ նորարություն են բերում գիտական ոլորտում և այս բոլոր նորարարությունների ոլորտում ֆրանկոֆոն երկրները պետք է գտնեն իրենց լիիրավ դերը»,-ասաց նա:
Օդրե Ազուլեն հիշեցրեց, որ այսօր աղջիկների միջազգային օրն է և անհրաժեշտ համարեց կանանց և աղջիկների համար ավելի բարձր կրթության ապագա ապահովել. «Կրթությունը հանդիսանում է բանալի՝ կանխելու ծայրահեղականությունը»։
Նա նշեց նաև, որ մշակութային բազմազանության մի շարք դրույթներ Ֆրանկոֆոնիայի շնորհիվ են հաստատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
Ելույթի վերջում Ազուլեն ևս խոսեց Շարլ Ազնավուրից. «Մի մեծ մարդ զուգահեռներ են տարել Ֆրանկոֆոնիայի և ՄԱԿ-ի միջև, այդ մարդուն մեծ հարգանքի տուրքեր են մատուցվել Փարիզում և ՀՀ-ում, այդ մարդը հանդիսանում էր Ֆրանսիայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ-ի հպարտությունը: Նա հանդիսանում է մարմնավորումը այն բոլոր գաղափարախոսության, որի կրողն ենք նաև մենք»։
Հարակից հրապարակումներ`
- «Ազնավուրն առաջնորդվում էր՝ «Իմ երկիրը ֆրանսերեն լեզուն է» խոսքերով, ինչը իմաստավորում է մեր կազմակերպությունն ու այսօրվա հավաքը». Մոնակոյի արքայազն
- Միգրացիոն տեղաշարժերը կանխելու համար անհրաժեշտ է հողագործությանն ուղղված ծրագրեր իրականացնել. Նիգերիայի նախագահ
- Սովորել եմ ֆրանսերեն, որ ինքս ինձ հետ խոսեմ. Լիբանանի նախագահ
- «Միասին ապրելը» չի կարող ընդամենը հայտարարվել. Մադագասկարի սենատի նախագահ
- Պետք է համախմբվենք ոչ միայն ճառերի, այլև ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Ջասթին Թրյուդո
- Մակրոնը շնորհավորեց Հայաստանին
- Փաշինյանն առաջարկեց ծափահարություններով ողջունել Շառլ Ազնավուրի ներկայությունը
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակությունները ժամանեցին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին