Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատանի շախմատիստներին պետք է հնարավորություն տրվի իրենց ուժերը փորձել ԵԱ- ում. Վլադիմիր Հակոբյան

Պատանի շախմատիստներին պետք է հնարավորություն տրվի իրենց ուժերը փորձել ԵԱ-
ում. Վլադիմիր Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի շախմատիստների մարզիչ, միջազգային գրոսմայստեր, եռակի Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանի կարծիքով՝ պատանի շախմատիստներին պետք է հնարավորություն տրվի ավելի վաղ տարիքում մասնակցելու Եվրոպայի թիմային առաջնությանը:

«Ինձ համար միշտ էլ հաճելի է աշխատել տաղանդավոր պատանի շախմատիստների հետ: Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Դավթյանը շատ լավ դրսևորեցին իրենց աշխարհի պատանեկան առաջնություններում և շախմատային լեզվով ասած գրանցեցին +6 արդյունք: Այս արդյունքը պատանեկան առաջնությունում վկայում է այն մասին, որ Հայաստանում ունենք լավ շախմատային դպրոց: Նրանք ապագայում արժանիորեն կներկայացնեն մեր երկիրը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Հակոբյանի խոսքով` Եվրոպայի թիմային առաջնությունում պետք է հնարավորություն տրվի պատանի շախմատիստների փորձ հավաքելու և հետագայում առավել պատրաստ ներկայացնելու աշխարհի թիմային առաջնությունում և Օլիմպիադայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]