Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել են Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպելու պատրաստակամության մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ТАСС լրատվական գործակալության հետ հարցազրույցներում թե Նիկոլ Փաշինյանը, թե Իլհամ Ալիևը նշել են, որ պատրաստ են հանդիպել՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար:

«Պատրա՞ստ եք գալ Մոսկվա, որպեսզի հանդիպեք Ձեր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ», - լրագրողի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Ես արդեն ասացի՝ մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման: Իմիջիայլոց, եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»:

ТАСС-ի լրագրողի նույն հարցին Ադրբեջանի նախագահն իր հերթին պատասխանել է, որ Բաքուն պատրաստ է հայկական կողմի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների Մոսկվայում կամ յուրաքանչյուր այլ վայրում:

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և յուրաքանչյուր այլ քաղաքում, որպեսզի վերջ դնենք դիմակայությանը և գտնենք կարգավորման ճանապարհներ»,- ասել է Ալիևը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am