1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ 
վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 2-ին, ժամը 20:27-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» մակնիշի (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1970 թ.) և «BMW 3» մակնիշի (վարորդ՝ Ռ. Դ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Ա. (ծնված 1977 թ.) և Ա. (ծնված 2013 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Վարորդը՝ Ս. Գ.-ն, հոսպիտալացման ճանապարհին մահացել է,  իսկ Ա. և Ա. Գ.-երի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]