Փոթիում առգրավել են ՀՀ-ով ներկրված 80 կգ հերոին․ Իրանի քաղաքացի է ձերբակալվել25 մայիսի 2023 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Փոթիի նավահանգստում վրացի իրավապահները բեռնատար են կանգնեցրել, որում հայտնաբերվել է 80 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության, այդ բեռնատարն Իրանից Հայաստանի տարածքով մտել է Վրաստան և հասել Փոթիի նավահանգիստ։ «Քննությամբ պարզվել է, որ Իրանի քաղաքացի մեղադրյալը նպատակ է ունեցել Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց: Նա փորձել է վերը նշվածն իրականացնել Վրաստանի ծովային նավահանգիստներից մեկով, ինչի ժամանակ էլ ձերբակալվել է»,- հայտնել են ՆԳՆ-ից, գրում է Aliq.ge-ն։ «Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է մեղադրյալի վարած բեռնատարը: Տրանսպորտային միջոցի խուզարկությամբ՝ կցասայլի հետևի երկու դռներից, հատուկ պատրաստված թաքստոցից որպես ապացույց վերցվել է 315 տուփ 80 կիլոգրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց», — նշված է ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Ըստ ՆԳՆ-ի՝ 1961 թվականին ծնված Իրանի քաղաքացուն սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում, գործը քննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260 և 262 հոդվածներով։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |