Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտին
Իսրայելն այսօր գիշերը մի քանի հրթիռ է արձակել Սիրիայի մայրաքաղաքից հարավ-արևմուտք ընկած ռազմական օբյեկտի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ.ռու»-ն՝ վկայակոչելով Al Ekhbariya արբանյակային հեռուստակայանին։
«Սիրիական հակաօդային պաշտպանությունը պատասխան կրակ է բացել և ոչնչացրել հակառակորդի երկու թիրախ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքը իսրայելական նոր հարձակումը «անթաքույց ագրեսիա» է որակել»։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում