Կանադացի գիտնականները ցուցադրել են, թե ինչ տեսք պետք է ունենա ապագայի սմարթֆոնը՝ ներկայացնելով MagicScroll անունով մոդելը: Հատկանշական է, որ մշակման համար գաղափարը փորձագետները որոշել են վերցնել հին մագաղաթներից, փոխանցում է Oane-ը:
Ինչպես պարզվել է, հաջորդ սերնդի սարքերը մի քանի հետաքրքիր հնարավորություններ կստանան: Օրինակ, սարքը ունիվերսալ կդառնա՝ փոխարինելով ինչպես հեռախոսը, այնպես էլ պլանշետը: Բացի այդ, սարքը հագեցած կլինի ճկուն սենսորային էկրանով, որը հնարավոր է փաթաթել կամ դնել հատուկ պտտվող հարթակի վրա: Գաջեթը գլանաձեւ է եւ փաթաթված մագաղաթ է հիշեցնում:
MagicScroll սմարթֆոնը 2K թույլատրությամբ 7.5-դյույմանոց էկրան կունենա: Հաղորդվում է, որ մխոցը մշակվել է 3D տպիչի տեխնոլոգիա կիրառմամբ: Օգտագործողը կարող է բացել սարքը կամ պահել փաթաթված տեքով՝ որպես հեռախոսի լսափող: