211652_close_icon
views-count2871 դիտում article-date 15:57 20-06-2019

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ

Կառավարությունը Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում 50 միլիոն դրամ կհատկացնի ՀՀ 2019-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Որոշման նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս նշեց, որ սեպտեմբերի առաջին կեսին նախատեսված միջազգային փառատոնին մասնակցելու են այն մենակատարները և երաժիշտները, որոնք դրսում ներկայացնելու են Մանսուրյանի արվեստը։ Մասնակցելու է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Նախարարը տեղեկացրեց, որ համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում։ «Արդեն կազմակերպչական աշխատանքները բավականին պատշաճ մակարդակով տարվում են, կարծում եմ, որ այս տարվա մեր մշակութային կյանքի բաղկացուցիչ մասն է լինելու և երաժշտասեր քաղաքացիներն, անպայման, ակտիվ մասնակցություն կունենան»,- ասաց Արայիկ Հարությույանը:

Նմանատիպ նյութեր