Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին մարդու թեստի արդյունքը բացասական է

Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին մարդու թեստի արդյունքը բացասական է

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի մոտ թեստից հետո վարակի նշաններ չկան, բժիշկները սպասում են երկրորդ թեստի արդյունքներին, հայտարարել է երկրի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Մարինա Էզուգբայան, փոխանցում է Sputnik Georgia-ն:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Վարակվածը 50-ամյա տղամարդ էր, որը երկիր էր եկել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով:

«14-րդ օրը նրան թեստավորել են, նրա մոտ վիրուսի ցածր կոնցենտրացիա է եղել: Երեկ մենք կրկնեցինք թեստը և այն բացասական էր: Սա լավ փաստ է, բայց ըստ կանոնների` անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում կրկնել այն: Եթե արդյունքը բացասական լինի, ապա կարող ենք ասել, որ պացիենտը առողջացել է»,- հայտարարել է Էզուգբայան:

Մարտի 14-ի առավոտյան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25-ի: Երկրում հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը կանխատեսում է վարակակիրների թվի աճ: Մարտի 13-ին ՀՀ-ն և Վրաստանը փոխադարձ 10 օրով կասեցրել են երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Սահմանը բաց է բեռնափոխադրումների համար:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---