Ի՞նչ է ենթադրում ՀՀ-ում ռազմական դրությունը․ ԱԺ-ն անհապաղ հատուկ նիստ է հրավիրում

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու որոշման ուժի մեջ մտնելուց հետո իրավունքի ուժով անհապաղ հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Այն տեղի կունենա ժամը 18:00-ին:

ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում ժողովրդին եւ հայտարարում ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Ինչպես ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է գրել իր ֆեյսբուքյան էջում, որոշվել է հայտարարել ընդհանուր զորահավաք․ «Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ»,- նշել է նա։

Ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրությունը, ինչպես նաեւ՝ ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների եւ ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը։

Անհապաղ հրավիրվող նիստի իրավազոր լինելու դեպքում Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը կամ դրանով նախատեսված որեւէ միջոցառում։

Եթե ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

Նիստի ընթացքում հիմնական զեկուցմամբ եւ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր։ Դրանից հետո հարակից զեկուցում չի լինում, իսկ մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ:

Նշենք, որ ռազմական դրության առանձնահատկություններն ու այդ ընթացքում թույլատրվող սահմանափակումները սահմանված են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով։ Դրա համաձայն՝ ռազմական դրություն հայտարարված տարածքում կարող է գործել տեղաշարժման, հավաքների, գործադուլի, խոսքի ազատության եւ մի շարք այլ սահմանափակումներ։ Կարող են կասեցվել ՀՀ-ի անվտանգության դեմ ուղղված քարոզչություն եւ այլ գործունեություն ծավալած կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների, միավորումների գործունեությունը։

Օրենքի մեկ այլ դրույթի համաձայն՝ կարող է սահմանվել նաեւ պարետային ժամ, ինչը նշանակում է, որ կարող է արգելվել օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելը։

Թե կոնկրետ ինչ սահմանափակումնհեր են գործելու ՀՀ ռազմական դրության ընթացքում, պարզ կլինի Կառավարության համապատասխան որոշման հրապարակումից հետո։

Տպել
3005 դիտում

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են