Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պլանային գազանջատումներ Գեղարքունիքի մարզում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Պլանային գազանջատումներ Գեղարքունիքի մարզում և Երևանի Շենգավիթ վարչական 
շրջանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային  աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 09.00-ից  մինչև  ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Չարենցի, Միքայելյան, Նալբանդյան փողոցների, Արծվաքար թաղամասի սկզբնամասի, Լճաշեն և Ծակքար գյուղերի մի հատվածի, Զովաբեր գյուղի, իսկ ժամը 09.00-ից  մինչև ժամը 17.00-ն՝ Չկալովկա գյուղի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նիզամու և Գարեգին  Նժդեհի փողոցների հարակից  տարածքների գազասպառողների գազամատակարարումը:   

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նաև հիշեցնում  է, որ  պլանային  աշխատանքներ  իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ի ժամը  10.00-ից  մինչև հոկտեմբերի 31-ի  ժամը 21.00-ն դադարեցվել է  Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղու հասցեներում գտնվող տարբեր նշանակության հանրային օբյեկտների,  իսկ հոկտեմբերի 30-ի ժամը 08.00-ից  մինչև հոկտեմբերի 31-ի  ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Կարճաղբյուր, Ծովակ, Լճավան, Մաքենիս, Լուսակունք, Խաչաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Շատջրեք, Սոտք գյուղերի գազասպառողների և նույն  տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:             

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]