Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հեղափոխությունը պետք է ամեն գնով պաշտպանել քոչարյաններից, սարգսյաններից, վանեցյաններից ու բոլոր գունավորումներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

– Երեկվանից մեր լրատվամիջոցները և քաղաքական վերլուծական շրջանակները ապրում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևով: Ինչպիսի՞ ընկալում ունեք, ի՞նչ է ներկայացնում այդ բանաձևը մեզ համար:

– Իհարկե, աննախադեպ է և պատամական ընդունված բանաձևը, բայց բացի պատմականությունից, կուզեի, որ մենք Ցեղասպանության ճանաչումը, այսպիսի բանաձևերի ընդունումը դիտարկենք ոչ թե անցյալի համատեքստում, այլ ներկայի, անցյալում մեզ հետ պատահեց Ցեղասպանությունը, որովհետև մենք պետականություն չունեինք, իսկ հիմա ունենք պետականություն և անհրաժեշտ անվտանգային միջավայր ձևավորելու կարիք ունենք: Եվ հիմա, երբ Միացյալ Նահանգների նման երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այդպիսի բացարձակ վստահությամբ, այլ բան չի մնում, քան անմիջապես ձեռնամուխ լինել ավելի ամրապնդելու մեր անվտանգությունը ՀՀ-ում և Արցախում… Այսօր մեր ազգի համար իր պատմական հայրենիքում գոյաբանական խնդիրներ կան, և դրանք կապված են Ցեղասպանությունը կատարողի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ: Կարծում եմ՝ այս իրողությունները նաև պետք է մեր արտաքին քաղաքականությունը վերատեսության ենթարկելու շարժառիթ դառնան:

– Այսինքն՝ այս բանաձևի ընդունում մեր արտաքին կուրսը փոխելո՞ւ ազդակ է նաև:

– Կուրսը չփոխելու, այլ վերատեսության ենթարկելու շատ իներտ վարքը, որ մինչև հիմա ունեցել ենք: Մենք արտաքին քաղաքական նորանոր հայեցակարգեր մեր օրակարգ ներմուծելու անհրաժեշտություն և նոր ստրատեգիական գործընկերներ ձեռք բերելու կարիք ունենք…

– Անդրադառնանք երևանյան Ձեր նախաձեռնությանը, որտե՞ղ տեղի կունենա հավաքը:

– Տեղի կունենա «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում, ժամը 12.00-ին: Կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ապագայի օրակարգի, հեղափոխական օրակարգի պաշտպաններ, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են հեղափոխության իրագործմանը և իշխանության մաս չեն կազմում: Մեր խնդիրն է իշխանության և նախկին ուժերի միջև ձևավորել այնպիսի քաղաքական համակարգ, որը անվտանգ և երաշխավորված կդարձնի հեղափոխության ընթացքը և անշրջելի կդարձնի հեղափոխության հաղթանակը:

– Օրակարգում քաղաքական միավորում ստանա՞լն է:

– Օրակարգում քննարկումն է. արդյո՞ք մեզ այս պահին պետք է սկսել քննարկումներ այսպիսի բևեռ ձևավորելու համար, որովետև ամեն օր մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ հեղափոխությունը վտանգված է: Մանավանդ՝ նախօրեին վարչապետի հայտնի ելույթը այն մասին, որ պետական համակարգը դիմադրում է, դրա վառ ապացույցն է: Մենք տեսնում ենք սաբոտաժային դրսևորումներ, տեսնում ենք դատական, իրավապահ համակարգում, ԱԱԾ-ում լրջագույն խնդիրներ, բանակում որոշ շրջանակներ խլվրտում են. արդեն անհրաժեշտ է դրան արձագանքել քաղաքական այնպիսի լուծումներով, որոնք այս դրսևորումները կչեզոքացնեն: Շատերին թվում է, թե հեղափոխությունը որբ է, և Հայաստանը ավելի ամուր, պաշտպանված և անվտանգ տեսնելու մեր երազանքը չունի անհրաժեշտ պաշտպանություն: Մեր խնդիրն այսօր ի ցույց դնելն է, որ, այո՛, ամենամեծ մանդատը տրվել է իշխանությանը, Ն. Փաշինյանին, բայց կան այլ քաղաքական ուժեր և շերտեր, որոնք պատրաստ են իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

– Այսինքն՝ նաև քննարկելու եք, թե ինչ ձևաչափո՞վ եք միավորվելու:

– Նախ պետք է հասունացնենք այն տրամադրությունը, որ մեզ պետք է այսպիսի ձևաչափով միավորում և պետք է սկսենք խորհրդակցություններ: Եթե քննարկումների ընթացքում այսպիսի տրամադրություններ հասունանան, կարծում եմ կստեղծվի մի խորհուրդ, որը քաղաքական ուժերի, առանձին քաղաքական գործիչների հետ կսկսի խորհրդակցությունները: Նրանցից շատերը ներկա են լինելու, շատերը ելույթներ են ունենալու, և նրանք պատրաստ են մաս կազմել այդպիսի նախաձեռնության: Մեզ համար չափազանց կարևոր է հասնել նրան, որ իշխանությունն այլևս անցյալի և նախկինների օրակարգով չապրի, այլ ներկայի և ապագայի ծրագրերի, հայեցակարգերի ու ռազմավարությունների շուրջ, որպեսզի կարողանանք ցույց տալ, որ այլևս գույների պակաս չկա քաղաքական դաշտում, որ սևի և սպիտակի արանքում իրենց գաղափարախոսությունները ստորադասելով՝ քաղաքական ուժերը իմի են եկել մի կարևոր գաղափարական առանցքի շուրջ՝ դա հեղափոխական կամ ապագայի օրակարգն է և դրա անշրջելիությունը:

– Այնուամենայնիվ, իմ տպավորությունն այնպիսին է, որ դուք ընդդիմության հարթակը զբաղեցնելու մրցակցությունն եք սկսել:

– Անկեղծորեն պիտի ասեմ, որ խորհրդարանական ընդդիմության գործառույթն էր այն, ինչ ես ծրագրում եմ վաղվա հավաքի մեկնարկով: Խորհրդարանական ընդդիմությունը, ցավոք, մնաց նախկին իներցիայի մեջ, շարունակեց իր գործելաոճը՝ նախորդ իշխանության նկատմամբ դիրքորոշմամբ և առանց գիտակցման, որ ժողովրդավարական իշխանության հետ չի կարելի նույն գործիքակազմը և հռետորաբանությունը կիրառել: Կրակները, որոնք առավելապես գալիս են նախկիններից, շիջելու պարտականություն ունի ոչ միայն իշխանությունը, այլ նաև խորհրդարանական ընդդիմությունը: Ընդդիմությունը ժողովրդավարության պաշտպանության գործում պետք է ձգտեր իշխանությունից ավելի լավը լինել և դրանով ապահովել ներքին քաղաքական անվտանգությունը: Այսօր նրանց կրավորականությունը մեծ ռիսկեր է առաջացնում ներքին քաղաքական համակարգի անվտանգության համար, և այդ ռիսկերը նվազեցնելուն է ուղղված նաև վաղվա հավաքը:

– Դուք հայտարարում եք հեղափոխական արժեքները պաշտպանելու մասին, միաժամանակ դժգոհ եք կառավարման որակից:

– Իհարկե: Կարծում եմ, որ այն ուժերը, որ պետք է միավորվեն, ունեն իրավունք իշխանությունից պահանջելու ավելի գործուն և հատու քայլեր, որովհետև նրանց սովորական մանդատ չի տրվել, այլ հեղափոխական մանդատ, և հասարակության սպասումները հեղափոխական են… Եվ եթե նախկիններն են պատճառը, որ հեղափոխական քայլեր չեն ձեռնարկվում, մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել նախկին իշխանությունների հարվածները, թույլ չտալ, որ ավելի լավ Հայաստանի, մեր երազանքների Հայաստանի կենսագործմանը նրանք վնաս հասցնեն… Իշխանությանը պետք է թույլ տանք զգալ, որ իր թիկունքում կան այս փոփոխություններին նվիրված ուժեր, և կարողանան հեղափոխության ընթացքն առաջ մղել:

– Դուք նշում եք, որ հեղափոխական իշխանությունն իր գործը վատ է կատարում: Ուզում եք օգնե՞լ, թե՞ փոխարինել իշխանությանը:

– Այս պահին փոխարինման մասին խոսք լինել չի կարող… Մենք միշտ պիտի պատրաստ լինենք ձեռք մեկնելու իշխանությանը… Պետք է ամեն գնով հեղափոխությունը պաշտպանենք ոտնձգություններից՝ ՍԴ-ից, քոչարյաններից, սարգսյաններից, վանեցյաններից ու բոլոր գունավորումներից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել հեղափոխության անցնցում ընթացքը: Ինչ վերաբերում է հետագային, ես կարծում եմ, որ կարող են ձևավորվել ուժեր, որոնք հաջորդ ընտրական փուլում կարող են մրցակցել ոչ միայն միմյանց, այլ նաև իշխանության հետ: Սա պետության ներքին կայունությունը, փոխզսպումների և հակակշիռների համակարգն ամրապնդող կարևոր հանգամանք է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում