▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցից շուտով կվերադառնա.ձեռքերը վնասվել են

Տեղեկացրել էինք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է։ Այս պահին նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Շարժման ակտիվիստներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մոտ կես ժամից կվերադառնա:

Որոշ տեղեկություններով պատգամավորն ընկել է փշալարերի վրա, վնասվել են նրա ձեռքերը: Կարել են աջ ձեռքի դաստակը: Վնասվածք ունի նաև աչքի հատվածում:

Ալեն Սիմոնյանը նույնպես վնասվածքներ ունի,-այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի ավագանու«Ելք» դաշինքի անդամի կինը:

Հիվանդանոց են տեղափոխել նաև երեք ոստիկանի, ստացել են բեկորային վնասվածքներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին