Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ծավալի էական տատանումներ չկան. որքան պտուղ-բանջարեղեն է արտահանվել Հայաստանից

Ծավալի էական տատանումներ չկան. որքան պտուղ-բանջարեղեն է արտահանվել 
Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների էական տատանումներ հիմնականում չեն նկատվում, արտահանումն իրականացվում է բնականոն հունով, հունիսի 30-ի դրությամբ արդեն արտահանվել է 7200 տոննա ծիրան:  «Արմենպրես»-ի հետ զրույցում վերջին թարմ տվյալները հաղորդեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: 

«Հունիսի 30-ի դրությամբ արդեն արտահանվել է 7200 տոննա ծիրան, 5489 տոննա խնձոր, 2864 տոննա կեռաս, 733 տոննա ելակ, ազնվամորի, որը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ բավականին աճել է, նախորդ տարվա հունիսի 30-ի դրությամբ արտահանվել էր 470 տոննա ելակ, ազնվամորի:  Արտահանվել է նաև նուռ, սերկևիլ՝ 207 տոննա, թուզ՝ 111 տոննա: Հայաստանից արտահանվել է արդեն 20 հազար 235 տոննա լոլիկ, 4512 տոննա վարունգ, 1846 տոննա ծաղկակաղամբ, բրոկոլի»,-հայտնեց Օհանյանը: 

Խոսնակի հավաստիացմամբ՝ կան մշակաբույսեր, որոնք ավելի մեծ արտահանում ունեն, կան մշակաբույսեր, որոնք ավելի փոքր քանակությամբ են արտահանվում: «Թեև ծավալները որոշակիրորեն իջել են, սակայն չենք կարող ասել, թե մեծ անկում կա:  Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ հիմնականում էական տատանումներ չկան»,-նշեց նա: 

Արտահանման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, առյուծի բաժինը Ռուսաստանինն է: Որոշ մշակաբույսերի մասով Վրաստանը թե տրանզիտային երկիր է, և թե արտահանման ուղղություն: 

Անդրադառնալով կորոնավիրուսի առաջացրած դժվարություններին՝ խոսնակը հիշեցրեց, որ Իրանի հետ սահմանին կորոնավիրուսի առաջին օրերին կային հստակ սահմանափակումներ, կար ցանկ, որով սահմանվում էր, թե որ ապրանքները կարող էին արտահանվել, ներկրվել Իրանի Իսլամական Հանրապետություն, այնուհետև ցանկն ընդլայնվեց, հետո այն հանվեց: Ընթացակարգերը վերադարձել են նախկին հունին: Հայաստանի և Իրանի սահմանին բեռների ինչպիսի շրջանառություն կար մինչև արտակարգ դրությունը, նույն ընթացակարգերը գործում են հիմա: 

«Լարսի անցակետում ևս բնականոն հունով ընթանում են արտահանումները և ներկրումները: Տեղային խնդիրներին Հայաստանի մաքսային կցորդը արձագանքում է, մենք էլ մեր հերթին ենք արձագանքում: Այս պահին առանձնապես խոչընդոտներ չկան, ամեն ինչ ընթանում է իր հունով»,-վստահեցրեց Օհանյանը: 

Խոսնակը նշեց, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանելիս Վրաստանն ունի որոշակի սահմանափակումներ, այդ պատճառով քանակը որոշակիորեն կարող է տուժել, սակայն արտաքին գործոններով պայմանավորված՝ էական խոչընդոտներ չկան: «Թե ներկրման, թե արտահանման հետ կապված այս պահին էական խնդիրներ արձագրված չեն մեզ մոտ: Եթե որոշակի խնդիր առաջանում է, դիմում են միանգամից»,-նշեց նա:


Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]