News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ)

տնօրեն Մայք Պոմպեոյին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը «տասնամյակներ շարունակ» փորձում է միջամտել Միացյալ նահանգների ընտրություններին: Այս մասին Զախարովան գրել է ֆեյսբուքյան իր էջին:

«Պարզվում է, որ Ռուսաստանը «տասնամյակներ շարունակ» միջամտում է ԱՄՆ-ում անցկացվող ընտրություններին: Մեր գործընկերները արդեն խճճվել են ստի մեջ: Հետաքրքիր է՝ այդ քանի՞ տասնամյակ առաջ է Ռուսաստանը «սկսել» այդ կեղտոտ գործը», - գրել է Զախարովան:

Նա Պոմպեոյի խոսքերը սուտ է անվանել՝ նշելով, որ ամերիկյան հատուկ ծառայությունները և պաշտոնատար անձինք երբևէ նման բան չէին հայտարարել եւ ռուսական կողմի առջև երբեք նման հարցեր չէին դրել:

«Որևիցէ սյուժե, ֆիլմ կամ ելույթ չի եղել, մինչեւ ԱՄՆ ընտրական համակարգը չներկայացրեց արդյունքները՝ նախագահ Թրամփի տեսքով: Ամեն ինչ սկսվեց հենց այդ ժամանակ՝ անհիմն մեղադրանքներ, արտաքին թշնամու որոնումներ, «Կրեմլի ձեռքի» մասին հառաչանքներ, մի խոսքով՝ պոլովցիների գերուհիների երգը», - եզրափակել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պոմպեոն ևս մեկ կանխատեսում էր արել ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ-ի միջամտության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ