×


«Փակում եմ կյանքիս այդ տխուր էջը». Քլոե Քարդաշյանը ցույց է տվել նորածին որդուն

Քլոե Քարդաշյանը ցույց է տվել նորածին որդուն: Փոքրիկին հուլիսի 28-ին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Այդ էմոցիոնալ պահը ֆիքսել է Քիմ Քարդաշյանը, որը քրոջն էր միացել Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնում:

Քլոեն անհանգստացած է եղել, թե պատրաստ չէր ողջունել 2-րդ փոքրիկին, սակայն Քիմը հանգստացրել է քրոջը: «Նա այստեղ է, Աստված իմ, փոքրիկը նման է Թրուին»,- ասել է նա, իսկ Թրուն Քլոեի 4-ամյա դուստրն է:

Այն, որ Քարդաշյանն ու նրա նախկին սիրելին՝ Տրիստան Թոմփսոնը, երկրորդ երեխան են ունենալու, հայտնի էր դարձել նրանց սկանդալային բաժանումից հետո:


«Դեկտեմբերից իմ գլխին սեւ ամպ էր կախված, ամեն օր ճնշված էի զգում եւ տխուր, հիմա, երբ որդիս արդեն ծնվել է, կարող եմ առաջ շարժվել ու հաճույք ստանալ: Փակում եմ կյանքիս այդ տխուր էջն ու ամեն ինչ անցյալում թողնում: Այնքան շնորհակալ եմ, փոքրիկը հիանալի նվեր է: Վերջապես կարող եմ վայելել կյանքն իմ երկու երեխաների հետ»,- ասել է նա «Քարդաշյան» շոուի 2-րդ եթերաշրջանում:


Քիմի առաջարկությամբ Քլոեն թույլ է տվել, որ երեխայի հայրը գա հիվանդանոց ու տեսնի որդուն: «Տատանվում էի ու չգիտեի՝ թույլ տալ, որ գա, թե չէ: Տրիստանն ուզում էր այստեղ լինել: Հասկացա, որ հետո այս պահն էլ կրկնել չենք կարող»,-ավելացրել է Քլոեն:

Նա ու Տրիստանը սկսել են հանդիպել 2016 թվականին, իսկ 2 տարի անց ծնվել է նրանց դուստրը: Բասկետբոլիստի բազմաթիվ դավաճանությունների պատճառով նրանք մի քանի անգամ բաժանվել են, վերջինը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իմացել է, որ Մարալի Նիկոլսը 2021-ի դեկտեմբերին Տրիստանից որդի է ունեցել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին