Մայդանի հաջորդ հնարավոր երկիրը
Արևմուտքը կարող է հաջորդ Մայդանը կազմակերպել Մոլդովայում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, «Комсомольской правде»-ին տված հարցազրուցում նման ենթադրություն է արել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Նրա խոսքով, դա հնարավոր է այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթեն սոցիալիստները։
«ԱՄՆ-ն և ԵՄ երկրները կազմակերպում են աջ ուժերին Քիշնևում մոլդովական մայդան ստեղծելու համար»,- ասել է նա։
Պատրուշևը նաև նշել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն թաքցնում ցանկությունը՝ աջակցել եվրաատլանտյան կողմնորոշում ունեցողներին Մոլդովայի կառավարությունում և խորհրդարանում։
Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են փետրվարի 24-ին։ Պատրուշևը պատմել է, որ հարցումների համար առաջատարը նախագահ Իգոր Դոդոնի սոցիալիստների կուսակցությունն է, և դա «չի բավարարում Արևմուտքին, որը քաղաքացիներին դրդում է պառակտման և հակամարտության»՝ ըստ գունային հեղափոխությունների սահմանված մեթոդի։
2013 թվականի աշնանը և 2014 թվականի ձմռանը Ուկրաինայում կառավարության դեմ տեղի էին ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ, որի արդյունքում երկրում տեղի էր ունեցել իշխանափոխություն։ Ուժայինների և ակցիայի մասնակիցների միջև զինված դիմակայության ընթացքում զոհվել էր 106 մարդ։ Իրադարձությունները ստացել էին Մայդան (Եվրամայդան) անվանումը, քանի որ ամենամեծ ակցիան տեղի էր ունեցել Կիևի մայդանում (hրապարակ)։