Tuesday, 23 04 2024
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ

ԵԱՀԿ նախագահն աջակցում է Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը։

«Ամբողջ սրտով հավատում ենք խաղաղ գործընթացին կանանց եւ երիտասարդների մասնակցության կարեւորությանը: Կանայք հակամարտության կարգավորմանը նոր հեռանկար են հաղորդում եւ մենք աջակցում ենք կանանց ներգրավմանը խաղաղության հաստատման մեջ»:

Միրոսլավ Լայչակը ևս «Ամերիկայի Ձայն»-ի խնդրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։

Image result for Աննա Հակոբյան

«Մեր առջեւ հակամարտության կարգավորման իրական հնարավորություն է բացվել, և  հույս ունեմ մեզ կհաջողվի այս հնարավորությունն իրական, գործնական առաջընթացի վերածել»:

«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին Աննա Հակոբյանը խոսել է երեքշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված երեկոյի և չորեքշաբթի՝ Կարնեգիի հիմնադրամում Վաշինգտոնի առաջատար փորձագետների հետ հանդիպման ընթացքում։

«Որպես կին և մայր՝ ես հավատացած եմ, որ առավել արժեքավոր բանն աշխարհում մարդկային կյանքն է: Հակամարտության ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են զոհվում: Մեր նախաձեռնության նպատակն է կանխել մարդկային կյանքերի կորուստը բոլոր կողմերից», – նշում է Հակոբյանը, – «եթե կանայք միավորվեն և ասեն՝ մի սպանեք մեր երեխաներին, անկախ նրանց ազգությունից, եթե ասեն քաղաքական գործիչներին՝ փոխարենը ձեր ուժերը չափեք բանակցային սեղանի շուրջ, ապա նրանց ձայնը լսելի կլինի»:

Կայուն խաղաղության հաստատման համար կարեւորագույն դեր է խաղում պետության ժողովրդավարացումը, նշում է Աննա Հակոբյանը, չէ՞ որ ժողովրդավարական պետությունները միմյանց դեմ չեն պատերազմում: Այդ ուղղությամբ եւս Հայաստանն իր քայլն արել է:

Image result for ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար

«Հայ ազգը միավորվեց և մերժեց ղեկավարներին, որոնց մարդիկ այլեւս չէին կարող դիմանալ և վստահել: Տարիներ շարունակվող կեղծիքի և խաբեության ժամանակն ավարտվեց, անհավասարությունն ու անարդարությունը, վատ կառավարումն ու մարդու իրավունքների խախտումները ավարտվեցին», – նշում է Աննա Հակոբյանը:

«Թավշյա հեղափոխության» ալիքն այնքան հզոր էր, որ անցավ Հայաստանի սահմաններն ու հասավ նույնիսկ Ադրբեջան, որտեղ վերջերս Իլհամ Ալիևը ազատ արձակեց մի շարք քաղբանտարկյալների, նշում է Հայաստանի վարչապետի տիկինը․

«Ավելին, ես տեսա նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր տիկնոջ նկարները, որոնք զբոսնում էին Բաքվի փողոցներով, նկարվում մարդկանց հետ: Անշուշտ, որպես մի քաղաքական գործչի տիկին՝ ով հայտնի է մարդկանց հետ նկարվելով, ես կցանկանայի, որ դա մնար իր առանձնահատկությունը, սակայն, դա ամենաչնչին բանն է, ինչ ես պատրաստ եմ զոհաբերել հանուն խաղաղության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում