Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի բնորոշմամբ՝ սա անձնական վրեժ է: Նա վրդովվեց. «Անձնական վրեժով նման ծանր պատիժներ. արդեն սկսում եմ անհարմար զգալ, որ այս երկրում եմ ապրում: Այս ամենից փչում է 37 թվի հոտ, քանի որ Հայաստանում քաղաքական բանտարկյալների ճակատագրին հետևել եմ 90-ականներից, քաղբանտարկյալներ ունեցել ենք 95-ից, բայց եղել են գործողություններ, որտեղ ոչ համաչափ, երբեմն հնարովի, մարդկանց նկատմամբ եղել են պատիժներ, բայց ինչ-որ ժամանակ հետո նրանք ազատ են արձակվել, քանի որ իշխանությունները հասկացել են՝ ամոթ է: Բայց զրոյից գործ հարուցել ինչպես 37-ին էր, գործ սարքել, սա մեր քաղաքական կյանքում նորություն է: ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն պետական կառույցներ չեն, այլ սեփական, սրանք կատարում են հանձնարարություն: Այդ ամենն արվեց Ժիրայր Սեֆիլյանին մեկուսացնելու համար, բայց հանձնարարությունը փնթի ձևով կատարվեց, և դաժան պատժաչափ ՝ 11 տարի»: Ավետիք Իշխանյանն ընդվզման կոչ արեց և հորդորեց այս գործով քննիչների, դատախազների, դատավորների ցուցակ կազմել, քանի որ նրանք բոլորովին չեն տարբերվում 30-ականների եռյակներից: