Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ցեմենտը ծածկեց Հայաստանի ինքնիշխանության երակները

Ցեմենտի շուրջ աղմկոտ քննարկումները զգալիորեն ստվերեցին խորհրդարանական մի իրադարձություն, որն իր նշանակությամբ թերևս ոչ միայն պակաս կարևոր չէ Հայաստանի թե տնտեսական զարգացման, թե ընդհանրապես պետական արդիականացման համար, քան ցեմենտը, այլ ավելին՝ կարևոր է շատ ավելի խորքային իմաստով: Ի վերջո, նույն ցեմենտի հարցում անկասկած է, որ տեղական արտադրության մրցունակության հարցում ոչ վճռորոշ կամ միակ, բայց առանցքային բաղադրիչներից է էներգակիրների, գազի և էլեկտրաէներգիայի գինը: Իսկ հարցը, որի մասին խոսում ենք, անմիջականորեն առնչվում է այդ ոլորտում առկա այսպես ասած օրենքով մենաշնորհներին՝ «Գազպրոմ Արմենիայի» և Հայաստանի էլցանցերի գործունեությանը:

Խոսքը վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որի նախագահի պաշտոնում վարչապետ Փաշինյանն առաջադրել էր հեղափոխությունից հետո որոշակի ժամանակահատված էներգետիկայի նախարար եղած Գարեգին Բաղրամյանին, որը մինչ հեղափոխությունն աշխատում էր նույն այդ հանձնաժողովում: Սա կարևորագույն մի կառույց է, որը նախկին համակարգում սակայն իր անմիջական գործառույթների փոխարեն գործնականում սպասարկել է այն գերհզոր կառույցներին, որոնց գործունեությունը պետք է կարգավորեր հանրային շահերի տեսանկյունից: Այն, թե ինչպես է կարգավորել, պարզ է դառնում այդ կառույցների գործունեության նկատմամբ հանրության վերաբերմունքից, սկսած թե գազի գներից, էլեկտրաէներգիայի գներից, մինչև ծառայությունների մատուցման տարրական խնդիրներ: Ընդհանրացնելով, հայաստանցի սպառողը իրեն անպաշտպան է զգացել այդ կառույցների նկատմամբ, մինչդեռ հանձնաժողովի աշխատանքի ամբողջ իմաստն այն է, որ հայաստանցին, այսինքն Հայաստանի հանրապետությունը լինի մենաշնորհային դիրք ունեցող այդ գերհզոր ընկերությունների նկատմամբ պաշտպանված:

Այսինքն, խոսքը ոչ թե ընկերությունների շահերը ոտնահարելն է՝ ի վերջո նրանք Հայաստանում են գործում, Հայաստանին են հարկատու, Հայաստանում են աշխատատեղ և արդյունք ստեղծում, ըստ այդմ նրանց շահն էլ կարևոր է, այլ այդուհանդերձ նրանց շահի կողքին նաև քաղաքացու, հանրության շահն ապահովելը: Նախորդ իշխող համակարգում եղել է շահերի այդ հավասարակշռության ակնհայտ խախտում հօգուտ այդ ընկերությունների: Ավելի ճիշտ կլինի ասել՝ հօգուտ այն համակարգի, որն իշխել է Հայաստանում, և որի մաս են կազմել նաև այդ կառույցները, ընդհուպ իհարկե դեպի Ռուսաստան տանող իրենց տարբեր արմատներով:

Ահա, Գարեգին Բաղրամյանը եղել է պաշտոնյա, ով մասնակից է եղել այդ իրականությանը, իհարկե ոչ ղեկավար, սակայն էլ ամենաշարքային կարգավիճակով: Ըստ այդմ, բնականորեն հարց է առաջանում, թե նա ի՞նչ է անելու այդ կարևորագույն կառույցի ղեկին արդեն նոր որակի, քաղաքական նոր տրամաբանությամբ իրականության պայմաններում: Նրա մոտ կգերիշխի նո՞րը, թե՞ կքաշի հետ հինը: Առավել ևս, որ վարչապետ Փաշինյանն ինքն էլ պարբերաբար արձանագրում է այն խնդիրը, որ կառավարման համակարգում կա հին համակարգից մնացած շերտերի սաբոտաժի առնվազն ռիսկ, եթե ոչ շոշափելի իրականություն: Այդպիսով, ռիսկի դաշտո՞ւմ է ՀԾԿՀ-ն, թե՞ ոչ: Որովհետև, հաշվի առնելով նախկին իրողություններն ու տրամաբանությունը, այս դաշտում կուտակված են խնդիրներ և իրավիճակ, որոնք անմիջական տնտեսական նշանակությունից բացի, ունեն ազգային անվտանգության նշանակություն, քանի որ ուղիղ շոշափում են Հայաստանի ինքնիշխանության կարևորագույն հյուսվածքները, կարևորագույն ենթակառուցվածքները: Այս տեսանկյունից, Բաղրամյանն իհարկե կարող է և դրականորեն օգտագործել ոլորտում եղած իր փորձն ու նախկին մեխանիզմներին քաջածանոթությունը, դրանք կանխելու, արգելափակելու համար:

Բայց, այստեղ այն հարթությունն է, որն անթույլատրելի է դիտարկել «վիճակախաղի» տրամաբանությամբ, այսինքն՝ կամ դրականը կաշխատի, կամ բացասականը: Մյուս կողմից սակայն, նոր իրավիճակում հարցն այստեղ պետք է դիտարկվի նաև նոր տրամաբանությամբ: Իսկ դա նշանակում է, որ պետք է խոսել այն հանգամանքի մասին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունն ու որակը անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն դրա ղեկավար կազմի հետ կապակցված, այլ այդ աշխատանքի հանդեպ հենց հանրային վերահսկողության: Այսինքն, նոր, ազատ գործունեության միջավայրային իրականությունը հանրության համար հնարավորություն է ավելի արդյունավետ վերահսկել ՀԾԿՀ գործունեությունը և անկախ այն հանգամանքից, թե ով է նախագահ, կարևոր է, թե ի վերջո ինչպիսին է լինելու նաև հանրության՝ այսինքն հասարակական կառույցների և ինստիտուտների աշխուժությունը այդ հանձնաժողովի գործունեությունը վերահսկելու և լավ իմաստով ճնշման ու մանրադիտակի տակ պահելու հարցում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում