Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Տուսկը գծեց Եվրոպայի սահմանը Հայաստանում. արտգործնախարարի կարևոր արձանագրումը

Հայաստանը անկախությունից ի վեր եվրոպական արժեհամակարգն է դիտարկել կողմնորոշիչ, և մեր օրենքները մշակելիս մենք դրանց վերաբերյալ նախագծերը ուղարկում ենք Վենետիկի հանձնաժողով, ոչ թե այլ կառույցի, որովհետև այդտեղ է մեր բազային արժեհամակարգը՝ Բաթումում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: Այդ համատեքստում նա նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի անվտանգության համակարգում ունի անկյունաքարային, հենասյունային նշանակություն:

Արտգործնախարարն անում է կարևորագույն հայտարարություն՝ Եվրամիության հետ Հայաստանի գործընկերությունը դիտարկելով ամբողջական անվտանգային համալիրի շրջանակում: Այստեղ է ժամանակակից աշխարհում առաջնային խնդիրը թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության համար:

Մնացյալ բոլոր ուղղություններն ու հարցերը ածանցյալ են դրան՝ անվտանգությանը, որը կենսական է եղել իհարկե մշտապես՝ բոլոր պետությունների, ժողովուրդների, սուբյեկտների համար, սակայն առավել քան կենսական հրամայական է դառնում փոփոխվող աշխարհում, աշխարհակարգային որոնումներում գտնվող աշխարհում, որտեղ անվտանգությունը դառնում է ամենափխրուն երևույթներից մեկը:

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարի հիշեցումը ստանում է իրապես կարևոր և առանցքային թե՛ խորհրդանշական-արժեքային, թե՛ ռազմաքաղաքական երանգ: Ընդ որում, երբ Երևանը հայտարարում է անվտանգության հենասյան մասին՝ այդ հարթությունում դիտարկելով Եվրամիությունը, դա գործնականում ոչ միայն պետք է լինի, այլև չի կարող չլինել երկկողմ հանգամանք: Այսինքն՝ Հայաստանն էլ Եվրամիության համար ունի անվտանգային համալիր նշանակություն, որովհետև Հայաստանը եվրոպական արժեմշակութային համակարգի սահմանն է, և այստեղ ամենևին հայկական ազգային սնապարծություն չէ և ոչ էլ չափազանցություն: Որովհետև ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը ամենևին հայ չէ և առավել ևս՝ սնապարծ հայ, երբ Սևանավանքում ազդարարում է, որ այստեղ բաբախում է Եվրոպայի սիրտն ու արտացոլվում հայկական մշակույթի հազարամյա ազդեցությունը Եվրոպայի վրա:

Դոնալդ Տուսկը Հայաստանում գծում է Եվրոպայի սահմանը, և դրան հաջորդում է Հայաստանի արտգործնախարարի հիմնարար ձևակերպումը Բաթումում, որ Հայաստանում կռվում է եվրոպական անվտանգությունը, և Հայաստանի՝ ներառյալ Արցախը, անվտանգային խնդիրները միայն թվացյալ առումով են Եվրոպայից հեռու, և միայն թվացյալ առումով է, որ Եվրոպան միջնորդ է այդտեղ, ոչ թե շատ հստակ կողմ, ինչի մասին ակնարկում է նույն ինքը՝ Տուսկը:

Ինչ խոսք, իրական քաղաքականության ռեժիմում բավական բարդ է Բրյուսելից, Ստրասբուրգից կամ Բեռլինից ներկայումս հայտարարել այդ մասին, բայց եվրոպական մայրաքաղաքների համար հետագայում անվտանգային հարցերում ավելի բարդ է լինելու, եթե այսօր այդ մայրաքաղաքներում առնվազն չմտածեն դրա մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում