Vader խմբի՝ Տիկնիկայինում չեղարկված համերգի նոր վայրը հայտնի է 4 հոկտեմբերի 2019 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Լեհական Vader դեթ մետալ խմբի համերգը կայանալու է նախատեսված օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 20։00-ին Poligraf ակումբում: Այս մասին հայտնել է համերգի կազմակերպիչ Zhesht Events-ն իր ֆեյսբուքյան էջում: «Մենք ապշած ենք ամբողջ աշխարհից ստացված աջակցության խոսքերից։ Աջակցություն հայտնեցին նաև Poligraf-ի մեր ընկերները, ովքեր մեծահոգաբար առաջարկեցին իրենց ակումբը համերգի անցկացման համար»,- գրված է կազմակերպչի ֆեյսբուքյան էջում։ Ավելի վաղ Տիկնիկային թատրոնը չեղարկել էր լեհական Vader խմբի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգին բեմ տրամադրելու որոշումը։ Ամեն ինչ սկսվել էր ԱՄՆ-աբնակ մի ֆբ-օգտատիրոջ դժգոհությունից առ այն, որ «սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում: Այն էլ ուր՝ Տիկնիկային Թատրոնում» ու դրան հետևած սոցցանցային ալիքից։ Համերգի չեղարկումը քննադատել էին նաև հայ երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը: Vader խումբը համարվում է լեհական դեթ մետալի վետերաններից: Vader-ը ստեղծվել է 1983 թվականին՝ անունը վերցնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմի գլխավոր կերպարներից մեկից։ Կարդացեք նաև Տիկնիկայինի տնօրեն Ռուբեն Բաբայանի մեկնաբանությունը իրավիճակի կապակցությամբ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |