20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պարոն Սերժ Թանկյան, հույս չունենաք, թե պատմության դատաստանից փախչելու եք․ Դուք այս ամենի համար ուղիղ պատասխանատվություն եք կրում

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարոն Serj Tankian
Շնորհավորում եմ: Դուք մենակ չեք, մենակ չեք, մենակ չեք… Միայն Դուք չէ, որ ազգային մասշտաբի դեգեներատ եք: Ժողվարչապետը, որ պետություն և ազատ Արցախ կերտած հերոսներին քրեական հետապնդումների է ենթարկում, տարբեր գործեր կարում նրանց վրա, տուշոնկա գցում գրպանները, բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի «կիրթ նախագահը» կառուցողական է տրամադրված բանակցություններում: Երեկ «կառուցողական տրամադրված» պարոնը հերթական անգամ հայտարարեզ, որ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ», իսկ «Երևանն անարդարացիորեն թուքերից խլված տարածք է»: Երբ թշնամին շարունակում է հրապարակայնորեն հոխորտալ, իսկ պետություն ու ազատ Արցախ կերտած հերոսներին դատող Ձեր թավշյա առաջնորդն առիթը բաց չի թողնում հրապարակայնորեն շողոքորթելու թշնամուն ու նրա հետ փուլային տարբերակ բանակցելու, այդ երևույթի անունն ի՞նչ է: Չասեք՝ պետական դավաճանություն, այդքան կտրուկ մի եղեք: Եկեք ասենք՝ ազգային մասշտաբի դեգեներատություն: 

Անշուշտ, երբ այլասերվում են արժեքներն ու հասկացությունները, երբ չարի ու բարու, լավի ու վատի մասին պատկերացումներն այլասերվում են, ստացվում է այն, ինչ ստացվել է՝ ոչ բռնի, ժողովրդական, թավշյա դեգեներատություն: Եվ հույս չունենաք, թե պատմության դատաստանից փախչելու եք: Դուք այս ամենի համար ուղիղ պատասխանատվություն եք կրում: Չէ որ Դուք եք տակավին վերջերս հայտարարել՝ «հեղափոխությունը վերջին մի քանի հարյուրամյակում ամենամեծ նվերն էր հայ ժողովրդին»: Այսինք՝ ըստ Ձեր՝ թավշյա դեգեներատների տրամաբանության՝ հայ ժողովուրդը մանկուրտների այնպիսի մի հավաքածու է, որը մի քանի հարյուրամյակ երազել էր, որ իշխանության գա մեկը, ով հերոսներին հալածում է, իսկ թշնամուն՝ տեղի-անտեղի շողոքորթում: Ու եթե, անգամ, կատարեք ժողվարչապետին տրված Ձեր հանրահռչակ խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, միևնույնն է՝ պատմության դատաստանից չեք փախչելու»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ