211652_close_icon
views-count1809 դիտում article-date 11:59 28-09-2018

Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներն քննարկել են համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնմանն անչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է բարեկամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Նախարար Մնացականյանը նշել է, որ չնայած Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունը և հանձնառությունը համամարդկային արժեքների նկատմամբ: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է Ուրուգվայի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր ոլորտներում և կամրջող դերակատարությունը երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Հայաստանի ու Ուրուգվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներն ու առաջնահերթություններն՝ ընդգծելով բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր