14:27:23 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ նախագահությամբ կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների կոմիտեի 26-րդ նիստը

    17:11 12 Հունիս 2019

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունիսի 10-11-ը կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ նիստը` Հայաստանի Հանրապետության նախագահությամբ եւ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

    Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ:

    Կոմիտեի անդամները քննարկեցին ԱՊՀ մի շարք փաստաթղթերի նախագծեր, հստակեցրին ԱՊՀ բազմակողմ պայմանագրերի կնքման ընթացակարգերի մեթոդական ցուցումների սկզբունքային մոտեցումները:

    Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարներին ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

    Հանդիպման ընթացքում հյուրերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ հերթական նիստի ընթացքում քննարկված թեմաները եւ նիստի արդյունքները:

    Նախարարի տեղակալը բարձր գնահատեց նման հանդիպումների կարեւորությունն ու արդյունավետությունն ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի քննարկման համատեքստում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս