Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուս-թուրքական մերձեցումը մեզ համար վտանգավոր չէ. Թուրքիան Ադրբեջանին չի դրդի ռազմական գործողությունների

«Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալների մասով ինչ որ հնչել է ռուս փորձագետների կողմից, դա իրենց կարծիքն է։ Իրենք պատգամավոր են և լիազորություն ունեն նման հայտարարություններ անելու։ Այստեղ կա խնդիր, որը լուծում է Ռուսաստանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով ռուս պաշտոնյաներ Կոնստանտին Զատուլինի և Կոնստանտին Կոսաչովի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ արված հայտարարություններին, թե Ռուսաստանը ապրիլյան պատերազմից հետո հետևություններ է արել և այլևս նույն ծավալի զենք չի վաճառում Ադրբեջանին։

«Ռուսաստանը այդ զենքի վաճառքով լուծում է խնդիր, որպեսզի ունենա ավելի մեծ ազդեցութուն Ադրբեջանի վրա։ Թե ինչ ծավալով կվաճառի, ինչ զենքեր կվաճառի՝ որոշում է Ռուսաստանը, մենք այստեղ անելիք չունենք։ Մեզ պետք է հետաքրքրի միայն բալանսի պահպանումը։ Մինչ օրս էլ այդ բալանսը պահպանվում է»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ ինքը ճանաչում է Զատուլինին, հետևաբար հավատում և վստահում է նրա խոսքին։

Անդրադառնալով Պուտինի այցին Թուրքիա և ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանը՝ Հարությունյանը նկատեց, որ Ռուսաստանը իր քաղաքականությունն է իրականացնում, իր շահն է առաջ տանում։

«Ռուսաստանը, գիտակցելով, որ Թուրքիան ունի լրջագույն խնդիր Ամերիկայի, Եվրամիության հետ, բնական է, որ պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ կապը թուլանա։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը, որը ունի երկրորդ բանակը ՆԱՏՕ-ում, հիմա գնում է հարաբերությունների, որպեսզի լուծի իր խնդիրները։ Այստեղ բարդ է գուշակել, թե ինչ կլինի։ Բայց ես ներկա պահին մեզ համար վտանգ չեմ տեսնում։ Ներկա պահին Թուրքիան չի հրահրի Ադրբեջանին ռազմական գործողութունների, մինչև ինքը չլուծի իր խնդիրները։ Պատերազմը հիմա ձեռնտու չէ նաև Ռուսաստանին։ Նա մտել է Եվրոպայի հետ հակամարտության մեջ, կա Ուկրաինայի խնդիրը, ու եթե դրան զուգահեռ այս ճակատում էլ պատերազմ սկսվի, շատ բարդ կլինի, դա լրացուցիչ ռեսուրսներ կպահանջի։ Ռուսաստանը դա թույլ չի տա»,- ասաց Հարությունյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում